Հայաստանում ինժեներական քաղաքի կառուցման նախագծման աշխատանքները մտել են ավարտական փուլ, և 2020 թվականին սկսվելու են ինժեներական քաղաքի կառուցման շինարարական աշխատանքները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։
Նրա ղեկավարած նախարարությունը նախատեսում է այդ քաղաքում տեղավորել մոտ 35 ինժեներական ընկերություններ, որոնք հնարավորություն կունենան ստեղծել մոտ 1500 աշխատատեղ։ Այս նպատակով, ըստ Արշակյանի, պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ կներդրվի մոտ 10 միլիարդ դրամ։