Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, նոյեմբերի 14-ի երեկոյան ելույթ ունենալով TV Barrandov-ի եթերում, հայտարարել Է, որ ինքը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ինչ-որ ընդհանուր բան ունեն. երկուսին Էլ կասկածում են, թե նրանք «ռուսական գործակալներ» են։
Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե ինքն ինչպես Է ընկալում ԱՄՆ-ի Կոնգրեսում որոշ ուժերի փորձերը պաշտոնազրկում հայտարարելու Թրամփին, Զեմանն ասել Է, թե դրանում որոշ նմանություն Է տեսել Միացյալ Նահանգների ղեկավարի եւ իր միջեւ:
«Հայտնի Է, որ մի խումբ սենատորներ իմ դեմ սահմանադրական գանգատ են տվել, որն ուներ նույն նպատակը, ինչ որ Թրամփի դեպքում, այսինքն՝ պաշտոնազրկում: Երբ ես իմացա Թրամփի պաշտոնազրկման փորձի հետ կապված այժմյան իրադրության մասին, ժպտացի եւ ասացի ինձ. «Ես ու Թրամփն ինչ-որ ընդհանուր բան ունենք: Բացի դրանից, նաեւ այն, որ մեզ երկուսիս կասկածում են, թե ռուսական գործակալներ ենք»,- պատմել Է Չեխիայի նախագահը։