Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
«Այսօր բուհերին տրվում է ինքնավարության, գիտության մեծ օվկիանոսում բաց նավարկության հնարավորություն: Նրանց տրված է հասկանալ, թե հայոց լեզուն ինչպես պետք է դասավանդվի, ինչպես պետք է մատուցվի»,- հայտարարեց Գոռ Գևորգյանը:
Նա կառավարությանը կոչ արեց մեծ ուշադրություն դարձնել բյուջեի այն հատվածին, որը վերաբերում է կրթությանը և գիտությանը:
Պատգամավորի խոսքով՝ 2020թ. բյուջեն իրատեսական է, համաչափ է, վստահության դրսևորման բյուջե է. «Ես անձամբ կողմ եմ քվեարկելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: