Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
«Կառավարության ծրագրի բազմաթիվ կարևոր դրույթներ չեն արտացոլվել բյուջեում»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ մասնավորապես նշելով արևային և քամու էներգիայի օգտագործումը:
«Որևէ տող չեք գտնի նաև 10 մլն ծառ 2020-ի հոկտեմբերի 10-ին ծրագրի իրականացման համար»,- հավելեց նա:
Անդրադառնալով ներդրումներին՝ նա ասաց, որ այս 2 տարվա ընթացքում ներդրումների ծավալի աճը չի անցնում 6,7 տոկոսից:
«Եթե այս դահլիճում ենք օրենք խախտում, ի՞նչ ենք ակնկալում մեր քաղաքացիներից: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ կառավարության տնտեսական թիմը որևէ կերպ քաղաքական պատասխանատվություն չի կրում իշխող թիմի համար»,- դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց Մանե Թանդիլյանը:
Նա ընդգծեց՝ բյուջեն պետք է վերադարձնել և 4 օրվա ընթացքում բյուջետային համակարգի մասին օրենքի բոլոր խախտումները շտկել. «Ֆինանսների նախարարից պետք է պահանջել այս դահլիճում օրենք չխախտել»:
Մանրամասները՝ տեսանյութում: