Friday, 29 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը

Հայ հասարակությունը միանշանակ հասկացել է՝ Ադրբեջանի հետ համաձայնության գալ հնարավոր չէ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել էր Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցության անդամների հետ։ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով Փաշինյանին, նկատեց, որ արցախցի պատգամավորները հանդիպումից հետո իրենց հարցազրույցներում նշել են, որ Փաշինյանն ասել է՝ այս պահին, ըստ էության, Մադրիդյան սկզբունքներն Արցախի խնդրի կարգավորման սեղանին չեն։ Բաբաջանյանը Փաշինյանից խնդրեց հաստատում կամ հերքում, և եթե այդ փաստաթուղթը չկա, ապա ի՞նչ կա բանակցային սեղանին։

Վարչապետը նկատեց, որ թյուրըմբռնում է եղել, որովհետև ինքը նոր բան չի ասել, քան այն, ինչն ասել է հրապարակային 2019 թվականի մարտի 12-ին՝ ԱԽ համատեղ նիստում․ «Ես ելույթում ասել էի, որ քանի դեռ սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է ասել՝ մենք դա ընդունո՞ւմ ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե՞ չենք ընդունում, և մի քանի անգամ ասել եմ՝ ինչումն է հարցը։ Մադրիդյան սկզբունքները, ըստ էության, ճանապարհն են հարցի լուծման, մենք ուզում ենք հասկանալ՝ այդ ճանապարհը մեզ ի՞նչ հնարավոր տեղեր կարող է հասցնել, մենք նախապես իմանանք՝ մենք էդ ճանապարհով գնո՞ւմ ենք, թե՞ չէ»,- պարզաբանեց Փաշինյանը։

https://www.1in.am/assets/uploads/2019/10/NVER-BACUm-09-August-2019-06-49-09-PM.02_43_47_15-65.jpg

ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բանակցային իրավիճակը ներկայացրեց հետևյալ կերպ. «Փաշինյանը պարզապես կրկնեց այն, ինչ ասել էր ամենասկզբում՝ երբ սկսել էր այդ խնդրով զբաղվել։ Նա ասաց, որ պետք է հստակեցվեն առաջարկված սկզբունքները, ասում էր, որ նման հարց է բարձրացնելու ու փորձի պատասխան ստանալ՝ թե՛ Ադրբեջանից և թե՛ Մինսկի խմբից։ Հետո, ինչ-որ ժամանակ անց, Ալիևի հետ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից հետո ասաց, որ պատասխան չի ստացել։ Փաշինյանն առաջարկել է բանաձև և ասում է՝ թող Ադրբեջանն էլ հայտարարի, որ ցանկացած որոշում պետք է համապատասխանի երեք կողմերի շահերին»։

Ըստ Սարգսյանի՝ սրանից հետո Ադրբեջանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում. «Սկսել են ասել, որ Ղարաբաղի ժողովուրդ չկա, իրենց հին թեզերն են բարձրացնում ադրբեջանական համայնքի մասին, և փաստորեն, բովանդակային որևէ քննարկման հարցը չի հասել, չեն քննարկել այդ սկզբունքները, որ հասկանան՝ դրանք իրենցից ինչ են ներկայացնում։ Ես այդպես եմ հասկանում իրավիճակը։

Դրա մասին բոլորը խոսում են, ոչ ոք չի քննարկում ոչ թե Մադրիդյան սկզբունքները, այլ Մադրիդյան սկզբունքների թեման։ Դրանք տարբեր բաներ են»։

Այն, ինչ առաջարկվում է Մադրիդյան սկզբունքներով, կարո՞ղ է լինել այն լուծումը, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի համար հարցին ի պատասխան, Սարգսյանն ասաց. «Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը մնում է իր դիրքորոշմանը՝ առ այն, որ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի շահերից ելնելով։ Նրանք անընդհատ դա են ասում ու չեն ճանաչում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ առավել ևս Արցախի ժողովրդի որևէ իրավունք։ Փաստորեն ձևականորեն բանակցում էին, բայց իրենց նպատակը լրիվ ուրիշ էր։ Միամտություն կլիներ, որ նրանք ինչ-որ փաստաթուղթ կարող են ստորագրել, որով կճանաչեն Հայաստանի ու Արցախի իրավունքները։

Դրա համար, երբ մենք խոսում ենք այդ կամ այլ սկզբունքների մասին՝ պետք է տեսնենք, արդյոք Ադրբեջանն ընդունո՞ւմ է այդ սկզբունքները, թե՞ ոչ։ Եթե չի ընդունում՝ անիմաստ է շարունակել զրույցը, էլ ինչի՞ մասին խոսել։ Հենց դա է ասում Փաշինյանը՝ ցանկություն ունի տեսնել, թե ով ոնց է մեկնաբանում այդ սկզբունքները։ Պարզվում է, որ այդ հարցում որևէ կոնկրետություն չկա»։

Ինչ վերաբերում է հասարակության դիրքորոշմանը և մեր այն հարցին՝ արդյոք Մադրիդյան սկզբունքներով հակամարտության կարգավորումն ընկալելի կլինի մեր հասարակության համար, թե այս տարիների ընթացքում հասարակություն ավելի ռադիկալ տրամադրվածության է եկել՝ հատկապես տարածքային փոխզիջման հետ կապված, քաղաքագետը պատասխանեց. «Եթե խոսենք հասարակության վերաբերմունքից, ապա կարող եմ արձանագրել, որ հենց վերաբերմունքն է փոխվել այդ բանակցությունների հանդեպ։ Եղել է մի վերաբերմունք, երբ նախկին տարբեր իշխանություններ ամեն կերպ համոզում էին ժողովրդին, որ հնարավոր է գալ ինչ-որ համաձայնության։ Եղել են շատ մարդիկ, որոնք գտնում էին՝ դա հնարավոր է։ Հիմա, երբ ավելի շատ է խոսվում այդ մասին՝ քչերն են հավատում, որ հնարավոր է Ադրբեջանի հետ համաձայնության գալ։ Փոփոխությունը շատ հստակ է։ Թե դա ինչ է նշանակում, ինչ պետք է առաջարկվի՝ այլ խնդիր է։ Բայց որ մարդիկ հստակ հասկացել են, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ գալ համաձայնության՝ դա միանշանակ է»։

Մեր այն դիտարկմանը, թե մնում է պահպանել ստատուս-քվոն, Մանվել Սարգսյանն արձագանքեց. «Նայած՝ ով ինչ է հասկանում։ Ստատուս-քվոն շատերը հասկանում են տարածքային առումով, բայց դա շատ խոր երևույթ է և նշանակում է համընդհանուր անհամաձայնություն ինչ-որ խնդրի շուրջ։ Այսինքն՝ Արցախի շուրջ գոյություն ունի համընդհանուր անհամաձայնություն։ Բնական է, որ դա մեզ ձեռնտու չէ, մենք չենք ուզում լինի անհամաձայնություն, ուզում ենք գալ համաձայնության։ Խոսել, որ մեզ պետք է ստատուս-քվոն պահել՝ անհեթեթություն է։ Մեզ պետք է, որ մեր ժողովրդի իրավունքները ճանաչվեն։ Ժամանակին Ադրբեջանի ժողովրդի իրավունքները ճանաչել են, իսկ Արցախի ժողովրդի իրավունքները չեն ճանաչվել։ Մեզ հիմա պետք է այդ ճանաչումը, հենց ճանաչեն՝ հարցը կփակվի։ Ու ես կարծում եմ, որ պետք է աշխատել հենց այս ուղղությամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում