Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ստացել է նախագահ Դմիտրի Մեդվեդևի հստակ հանձնարարականը՝ Բելառուսիայում այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ չհանդիպելու վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում անելով Կրեմլի իր անանուն աղբյուրին: Լավրովն այսօր մեկնել է Բելառուս` երկու երկրների արտգործնախարարությունների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու համար: Ռուսական Kommersant թերթն իր հերթին այսօր գրել է, թե իբր Լուկաշենկոն ինքն է հրաժարվել Լավրովի հետ հանդիպումից: