Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ով է փակելու հաշիվը. նախկին համակարգի թույլ սոսինձը

Տեղի կունենա՞ նախկին իշխող համակարգը ներկայացնող, նոր իշխանության դեմ ընդդիմադիր դիրքավորում ունեցող ուժերի մեծ միավորում, կամ «Կոնսենսուս մինուս մեկ», ինչպես իր երրորդ կալանավորումից առաջ բանաձևեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Գործնականում, այդ բանաձևի մասին հայտարարել է նաև Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը՝ Միքայել Մինասյանը, նոր իշխանությունից դժգոհ հանրությանը կոչ անելով միանալ ներկայիս ընդդիմադիր որևէ խմբի կամ ստեղծել նորը Նիկոլ Փաշինյանին ի վերջո հեռացնելու համար: Առայժմ նկատելի է որոշակի կենտրոնացում կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանին հեռացնելու խնդրի շուրջ: Ակնառու է, որ այդ հարցը դիտարկվում է տակտիկական շոշափելի հաղթանակի ներուժով, որը տեղի ունենալու դեպքում մի կողմից կարող է ոգևորվել համակիրներին, մյուս կողմից՝ հանրության մոտ առաջացնել որոշակի կասկածներ, մտահոգություն, անորոշության զգացում և այլն:

Դրան զուգահեռ, վարչապետ Փաշինյանն իր դիրքորոշումով, իր վարքագծով, հռետորաբանությամբ սատարել է նախարարին և փաստորեն ցույց տվել, որ հրաժարականի պահանջը չունի հեռանկար: Այդ ֆոնին խոսակցություն է ծավալվում վարչապետի հրաժարականի անցնելու անհրաժեշտության մասին, կամ առնվազն առաջանում են հարցեր՝ եթե վարչապետը հավանության է արժանացնում նախարարի գործունեությունը, ապա ինչո՞ւ նրա հրաժարականը պահանջողները չանցնեն վարչապետի հրաժարականի: Պատճառն այստեղ, սակայն, թերևս այն է, որ ներկայումս քաղաքական տիրույթում ստեղծված իրավիճակը մարտավարական իրավիճակ է: Իշխանության նկատմամբ լոկալ հաղթանակներն են նպատակը, ոչ ամբողջական հաղթանակը: Որովհետև իշխանության նկատմամբ ամբողջական հաղթանակի պարագայում բնականաբար առաջանում է մյուս հարցը՝ իսկ ո՞վ է լինելու նոր իշխանություն: Թվում է, որ այդ հարցի պատասխանը պարզ է՝ նախկին իշխանությունը: Սակայն ամեն ինչ շատ ավելի բարդ է դառնում, երբ փորձում ենք հստակեցնել կամ «հիշել», թե ինչ էր նախկին իշխանությունը:

Ի վերջո, այսօր նոր իշխանության դեմ պայքարող, նրան հավասարապես և կոշտ թիրախավորող տարբեր խմբերն ու թիմերը նախկին իշխանության պայմաններում նույնքան սուր թիրախավորում էին միմյանց: Բնականաբար, սա քաղաքականություն է, չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ, կան շահեր: Սակայն հենց այստեղ է թաքնված «շան գլուխը»: Շահերը համընկնում են իշխանությանը թիրախավորելու հարցում, բայց իշխանությանը հաղթելու և հետո նոր իշխանություն ձևավորելու հարցում շահերը սկսում են բաժանվել, այն էլ, թերևս, երկրաչափական պրոգրեսիայով, որովհետև նախկինում եղած բաժանման պարագայում՝ նոր իշխանության դեմ միավորումը չափազանց թույլ «սոսինձ» է: Այստեղ է, որ իշխանության նկատմամբ լոկալ հաղթանակների պահանջ կա, սակայն չկա իշխանությանը հաղթելու պահանջ, որովհետև ուժերի հարաբերակցությունը նախկին իշխող համակարգի տիրույթում հստակեցված չէ: Իսկ այդ պարագայում, եթե դիտարկենք Հայաստանում անգամ տեսական իշխանափոխություն, ձևավորվելու է մի իշխանություն, որին ավելի բնորոշ է լինելու անիշխանությունը:

Տեսականում լինելու է մի իշխանություն, որը նույնիսկ հեղափոխական հավաքականություն չի արտացոլելու, այլ շատ կոնկրետ տնտեսա-քաղաքական տարամետ շահերի հավաքականություն, երբ սկսելու է ներքին սաբոտաժների լրջագույն մի փուլ: Հայաստանի համար աղետը լինելու է հենց դա, երբ իշխանության են վերադառնալու ուժեր, որոնք նախորդ տասնամյակում այդպես էլ չեն կարողացել պայմանավորվել «իշխանություն-ընդդիմություն» բանաձևի և մեխանիզմի, և որպես դրա հաջորդ փուլ՝ կառավարվող իշխանափոխության սկզբունքների շուրջ: Վաղ թե ուշ նրանք, իհարկե, կպայմանավորվեն, սակայն մինչ այդ Հայաստանին հասցնելիք ծանր կորուստների գնով: Ի վերջո, այդ շրջափուլի առաջին սերիան կամ խաղակեսն էր Սերժ Սարգսյանի նախագահության նախորդ տասնամյակը, իր պատկերով, իր վտանգավոր և սպառնալից ընթացքով: Այլ հարց է, եթե այդ ուժերը կարողանան պայմանավորվել մինչև իշխանությանը հեռացնելը: Պետք է արձանագրել, որ առկա է այդ գործընթացը, այսինքն՝ պայմանավորվելու փորձը: Այն լինելու է բավականին ժամանակատար և բարդ, բոլորովին չերաշխավորված արդյունքով, որովհետև առանցքային խնդիրը շարունակում է մնալ գինը, այսինքն՝ հարցը, թե ով պետք է փակի «պայմանավորվածության հաշիվը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում