《Բեթմեն》 ֆիլմում Ալֆրեդ Փենիուորթի դերը կկատարի Էնդի Սերքիսը, որը հայտնի է 《Կապիկների մոլորակը》և 《Մատանիների տիրակալը》ֆիլմերից։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ժապավենի ռեժիսոր Մեթ Ռիվզը։
Հայտնի է, որ Խավարի ասպետին կմարմնավորի Ռոբերթ Փաթինսոնը։ Ջեֆրի Ռայթին հաստատել են տեսուչ Գորդոնի, իսկ Զոի Կրավիցին՝ Կատու կնոջ դերում