Բելիգիայում տեղերը չեն բավարարում ներգաղթյալներին տեղավորելու համար։ Սոցիալական հարցերի, միգրացիայի և առողջապահության նախարար Մագի դե Բլոկը հայտարարել է, որ դա կապված է ինչպես հայցողների մեծ թվի, այնպես էլ տեղերի համալրման հետ։
Նշվում է, որ գերատեսչության համար նախկինից ավելի բարդ է ներգաղթյալների համար կացարան գտնել։ Հաճախ քաղաքացիներին դուր չի գալիս այդպիսի հարևանությունը։