Կանադացիները սարսափելի պատահարի ականատես են դարձել, երբ տեսել են, թե ինչպես է Tesla Model 3 ավտոմեքենան սլանում հանդիպակաց գոտով, գրում է Richmond News-ը:
Հետաքրքիր է, որ այդ պահին տրանսպորտային միջոցի ղեկին ոչ ոք չի եղել:
Պարզվել է, որ Tesla-ի վարորդը օգտվել է վերջերս էլեկտրամոբիլներում հայտնված Smart Summon գործառույթից: Դա թույլ է տալիս մեքենայի տիրոջը իր երկաթե ձիուն «կանչել» հեռավորությունից: Բայց վարորդը պետք է գտնվի մեքենայից 60 մետրից ոչ ավելի հեռավորության վրա:
Tesla-ն ինքնուրույն միանում է և ճանապարհ է ընկնում կողմնորոշվելով տիրոջ հեռախոսի GPS ազդանշանով: