Սարսափելի անոմալիաներով երեխա է ծնվել Ադրբեջանում: Աղջիկը բերան չի ունեցել, դեմքի փոխարեն եղել է խոզի մռութ, որի տակ գտնվել են ականջները, գրում է medicina.az-ը:
Երեխան ծնվել է Բաքվի մասնավոր կլինիկաներից մեկում: Երեխայի ծնողները բացարձակապես առողջ են և ունեն երկու առողջ փոքրահասակ երեխաներ: Նորածինը պաթոլոգիայի պատճառով մի օր չի ապրել:
Թե ինչու ծնողները չեն տեղեկացվել երեխայի վիճակի մասին՝ անհայտ է: Երկրի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Սևինջ Մամեդովայի խոսքերով, նման անոմալիան պետք է նկատեին հղիության երրորդ ամսվա ուլտրաձայնային հետազոտության ժամանակ:
Բժիշկը նշել է, որ մասնավոր կլինիկաների աշխատանքին միջամտելը օրենքով արգելված է, իսկ բժիշկների պահվածքը նա հանցագործություն է որակել:
Մահացած երեխայի ծնողները կարող են բողոքել միայն հղիությանը հետևող գինեկոլոգի և ուլտրաձայնային մասնագետի դեմ: