Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Ակնհայտ է՝ Միքայել Մինասյանը պրոցես է սկսում. առաջիկայում կփորձի «ձերբազատվել» նախկին նախագահի փեսայի «կարգավիճակից»

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, հանդես է եկել հերթական հոդվածով, որում, ինչպես և իր նախկին հոդվածներում քննադատել է գործող իշխանություններին:

Ըստ Մինասյանի՝ զանգվածային հիպնոսը դանդաղ դառնում է իշխանության գործունեության միակ ուղղությունը։ «Երկրաչափական պրոգրեսիայով աճող ձախողումները ծածկելը շուտով կխլի իշխանության ողջ ժամանակը՝ անընդմեջ համոզելու բոլորին, որ սխալ են ընկալել իրականությունը և այն լրիվ ուրիշ է»- գրել է նա:

Նախկին դեսպանը կոչ է անում քաղաքացիներին լինել ակտիվ և որ ամենաուշագրավն է` հիշատակում է Հանրային խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի առաջիկա ծրագրերի՝ մասնավորապես «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ստեղծման մասին։ «Շատ ու շատ այլ գործընթացներ արդեն իսկ սկսվել են։ Միացեք, որին կուզեք։ Կամ ստեղծեք նորը։ Սխալ է միայն ոչինչ չանելը»,- ընդգծել է Միքայել Մինասյանը:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Մինասյանի հոդվածին, նշեց՝ նախկին դեսպանը վաղուց ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել. «Իր նախկին գործունեության ընթացքում Միքայել Մինասյանը փորձում էր քիչ թե շատ ստվերում մնալ: Իսկ հիմա հանդես է գալիս հոդվածներով, ֆեյսբուքյան ակտիվ գրառումներով, ծրագրային հոդվածներով: Հստակ է, որ նա նպատակ ունի որոշակի քաղաքական դերակատարում ունենալ ապագայում: Հիմա, ըստ էության, իր հոդվածների և տարբեր վերլուծությունների իմաստը հասարակությանն ակտիվացնելն է»:

Ըստ Հակոբյանի՝ այսօրվա նրա գրառումը ինչ-որ տեղ մեթոդաբանական ձեռնարկ է՝ ինչ պետք է անի հասարակությունը, ինչպես ընկալի ստեղծված իրավիճակը.

«Նա կետ առ կետ նշում է, թե ինչպես պետք է աստիճանաբար վարքագծի փոփոխություն իրականացվի: Ես վերլուծություններ կհամարեմ նրա նախորդ գրառումները, այս մեկը կոնկրետ ձեռնարկ է, նույնիսկ նշում է, թե ինչպիսի կարգախոսով պետք է շարժվել. «Վե՛րջ Երկիր – «Հայկական ժամանակին»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Մինասյանը նշում է այն բոլոր կետերը, որը պետք է իրականացնի հասարակության այն հատվածը, որը դժգոհ է այսօրվա իշխանությունից, որպեսզի աստիճանաբար դուրս գա ակտիվ ֆազա:

Մեր այն հարցին, թե քաղաքական ինչ դերակատարում կարող է ունենալ Մինասյանը, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա ասոցացվում է երրորդ նախագահի հետ, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ես կդժվարանամ ասել, թե իր տակտիկան որն է: Ստրատեգիան հասկանալի է՝ ակտիվ դերակատարում ունենալ քաղաքական կյանքում: Պարզ է, որ նա այդ դերակատարումը տեսնում է այսօրվա ընդդիմադիր դաշտում, մնացածը՝ տեխնոլոգիայի հարց է, որը հենց հիմա դժվար է գուշակել: Պարզ է, որ նա հնարավորինս կփորձի ձերբազատվել նախկին նախագահի հետ ասոցացվելու կարգավիճակից»:

Հակոբյանը ուշագրավ է համարում նաև վերջինիս նախկին գրառումները, երբ նա խոսում էր հեղափոխություն իրականացնելու և սպասելիքները չարդարանալու մասին. «Երբ իր նախկին գրառման մեջ ասում է՝ մենք բոլորս հեղափոխություն արեցինք, որպեսզի խնդիրները լուծվեին, բայց դրանք չլուծվեցին, ինքը կամա թե ակամա քննադատում է նաև նախկիններին՝ եթե ասում է արեցինք, որ նորը ստեղծենք: Սա նշանակում է, որ փորձում է ձերբազատվել նախկինից, որպեսզի իրեն չդիտարկեն այդ կարգավիճակում: Թե ինչպես կստացվի՝ ընթացը ցույց կտա: Կարծում եմ՝ բավականին բարդ է, ու նա դրա վրա աշխատում է»:

Մինասյանի քաղաքական հավակնություններն, ըստ Վիգեն Հակոբյանի, ակնհայտ են. «Երկար տարիներ հայտնի լինելով քաղաքական շրջանակներին, նա խուսափում էր ուղղակի քաղաքական գործունեությամբ զբաղվել, ստվերում էր գտնվում՝ առավել ևս երբ դեսպան դարձավ, զբաղվում էր դիվանագիտական գործունեությամբ ու պետք է նշել, որ ուներ որոշակի հաջողություններ: Իսկ հիմա ակնհայտ է, որ նա սկսել է հետևողական պրոցես, ընթացքը ցույց կտա՝ արդյոք կհաջողի՞, թե՞ ոչ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում