Ռեժիսոր Էլիզաբեթ Բենքսը PrideSource-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ դերասանուհի Քրիստեն Ստյուարտը «Չարլիի հրեշտակները» ֆիլմի հեղինակներին խնդրել է, որպեսզի իր հերոսուհին լեսբուհի լինի:
Բենքսի խոսքով՝ ֆիլմում կլինի դրվագ, որը կբացահայտի Քրիստենի կերպարի կողմնորոշումը: «Նա ցանկանում էր ֆիլմում լեսբուհի խաղալ, և ես համաձայնեցի»,- հիշում է ռեժիսորը:
Բենքսը վստահ է, որ սա հնարավորություն տվեց նոր «Չարլիի հրեշտակներին» ավելի ժամանակակից և մոտ լինել հեռուստադիտողին: