Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ԱԱԾ հաղորդագրությունը՝ լակմուսի թուղթ. երեխաների առքուվաճառքով զբաղվողների բանդա է գործել

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է օտարերկրացիների կողմից հայաստանյան օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Հայաստանի երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, վերլուծաբան Գոռ Մադոյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գերագույն մարմնի անդամ Հայկ Սահակյանը:

«Երեխաների որդեգրման ոլորտում բացթողումների մասին խոսակցությունների մակարդակով լսել էինք վաղուց: Բնական է, որ խողովակներ են գործել, և եթե հաստատվի այս հանցագործությունը, ապա հանգիստ կարելի է ասել, որ բանդա է գործել: Այստեղ գործ ունենք ոչ պաշտոնական և պաշտոնական անձանց հետ, որոնք հաճախ իրենց հանցագործությունը իրականացնելու համար օգտագործել են մայրերի խոցելի լինելու, երեխաների հիվանդ լինելու հանգամանքը. դա խնդրահարույց հարց է»,- նշեց Համազասպ Դանիելյանը:

«ԱԱԾ այս հաղորդագրությունը լավագույն լակմուսի թուղթն է այն մասին, որ տարիների ընթացքում մի խումբ մարդիկ, օգտվելով հանրային տրամադրությունից, արժեհամակարգային խնդիրներից, հանցավոր գործունեություն են իրականացրել»,- նշեց Գոռ Մադոյանը՝ հավելելով, որ կային շշուկներ, որ 10 000 դոլար կաշառք էին ուզում առողջ երեխա որդեգրելու պրոցեսը կազմակերպելու համար:

«Երեխաները դարձել են առքուվաճառքի առարկա: Այսպիսի կեղտոտ գործարքը չէր կարող աննկատ մնալ, օրենք խախտելը հեշտ բան չէ: Սա պատահական չի եղել, տասնյակից ավելի երեխաների մասին է խոսքը, դա նշանակում է, որ այդ գործունեությունը համակարգային բնույթ է կրել, դա բիզնես է եղել, և եղել է այն ժամանակ, երբ ընտանիքը սրբություն է համարվել»,- նշեց Հայկ Սահակյանը՝ հավելելով, որ այն ժամանակ էլ դրա մասին չէր կարող չիմանալ ԱԱԾ-ն, իմացել է, պարզապես չի բարձրաձայնել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում