Թուրքիան սկսել է ռազմաբազայի կառուցումը Թուրքիայի հյուսիսարևելյան Ռաս ալ Աին քաղաքում: Այդ մասին հայտնում է սիրիական SANA ազգային գործակալությունը:
«Թուրքական ուժերը սկսում են իրենց ռազմակայանը կառուցել Ռաս ալ-Աինի հարավային արվարձաններում գտնվող Ալ-Հավաս գյուղում», – ասվում է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով այնտեղ ստեղծել բուֆերային գոտի և պայքարել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» կազմակերպության դեմ: