Thursday, 18 04 2024
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է

Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո

Տնակից` կիսակառույց ճանապարհը չի կրկնվի ընտանիքի երկրորդ սերնդի համար

Արարատի մարզի Լուսաշող համայնքում բնակվող Արամյանների ընտանիքը 25 տարի զուրկ է եղել ապահով տանիքից։ Երկաթյա վագոն-տնակում մեծացած՝ Արամյանների երեխաները հասցրել են ընտանիք կազմել: Նրանց մանկության հուշերի հայրական օջախը վագոն-տնակն է, ապա՝ կիսակառույց մի շինություն, որն իրենց հայրը՝ Մանուկը, վարկով փորձել էր կառուցել, բայց չէր կարողացել: Արամյանների կյանքի հունն արդեն փոխվել է՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելուց հետո. կիսակառույցը դարձել է տուն: Մանուկի երազանքը կատարվել է: Ավագ որդու՝ Արամի մանկահասակ 3 զավակներն այլևս ստիպված չեն լինի ապրել այն կյանքով, որը բաժին էր հասել իր երեխաներին: Ծանր հիշողությունները մնացել են անցյալում:

25 տարի ամանորը տան երազանքով դիմավորած Արամյանները վերջապես բնակարանամուտ են տոնել: Նրանց ուրախությունը կիսելու համար, Լուսաշող են այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարները:

«Աննկարագրելի մեծ է ուրախությունս։ Մեր ընտանիքն այսուհետ կապրի արժանավայել պայմաններով ապահովված տանը։ Շատ դժվարություններ ենք հաղթահարել. ապրել ենք թե՛ վագոն տնակում, թե՛ կիսակառույցի մեջ, բայց չենք կորցրել տուն ունենալու հավատը: Շնորհակալ ենք», – ասել է ընտանիքի հայրը՝ Մանուկը։

«Երբ դեռ շատ փոքր էի, մտածում էի, որ երազանքը հեքիաթի նման է. այն ավելի շատ՝ անհավանական թվացող նպատակ է: Բայց գիտեի  նաև, որ  կյանքում միշտ պետք է երազել, քանի որ դա օգնում է ձգտել, պայքարել և հասնել նպատակների իրականացմանը: Այսօր էլ այդ կարծիքին եմ, սակայն անընդհատ առաջ շարժվող աշխարհում, տանիքով ապահովված լինելը պետք է լինի ոչ թե անհավանական թվացող նպատակ, այլ ապրելու համար պարտադիր ու տարրական պայման: Ցավոք, լինում են դեպքեր, երբ նույն վագոն-տնակում կամ կիսակառույցում ապրում է ընտանիքի երկրորդ, երբեմն էլ երրորդ սերունդը՝ անցնելով բարդ, հուսահատեցնող ճանապարհով: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ճիշտ ծրագիր ենք իրականացնում: Յուրաքանչյուր բնակարանամուտի ժամանակ մեծ ուրախություն եմ ապրում, երբ տանտերերի աչքերում՝ իրականացված երազանքների  լույսի շող եմ տեսնում: Դա մեր գործընկերության ամենակարևոր գնահատականն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ընտանիքը տարբեր տարիների ապրել է տարբեր վայրերում. վագոն տնակ, ապա փոքր քարե սենյակ և կիսակառույց տուն։ Ժամանակն էր, որպեսզի իրենք էլ վայելեն սեփական հարմարավետ տուն ունենալու բերկրանքը և ստեղծեն նոր և վառ հիշողություններ իրենց արդեն կառուցված տանը։ Ուրախ եմ Արամյանների ընտանիքի համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Տարիների համագործակցության ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ միայն Արարատի մարզում կառուցվել է 12 տուն։ Ընթացիկ տարում աջակցություն ստացած ընտանիքների թիվը հատել է 200-ի սահմանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում