Հայ բռնցքամարտիկ Աշոտ Բոլյանի սպանության վայրից ռուսական «Mash Telegram» ալիքը տեսանյութ է հրապարակել: Դեպքը կատարվել էր Մոսկվայի Նախիմովսկի պողոտայում՝ Բոլյանի տան մոտ:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է Բոլյանը սպիտակ Infinity-ով մոտենում տանը, որտեղ մարդասպանն արդեն մի քանի ժամ սպասում էր նրան:
Աղբյուրը գրում է, որ Աշոտ Բոլյանին սպանել են՝ նշան բռնելով գլխին այն բանից հետո, երբ կայանել է մեքենան:
Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մի քանի կրակոց է արձակվել, որոնցից մեկը ճակատագրական է եղել:
https://www.facebook.com/348792012453181/videos/2572255856339980/