Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մարզվել է «Ռոմա»-ի հիմնական խմբի հետ:
«Գայլերը» հերթական մարզումն են անցկացրել այն ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն միացել ազգային թիմերին միջազգային դադարի համար: Մարզվել է նաև Մխիթարյանը:
Հայաստանի ընտրանու ավագը չի միացել հավաքականին Եվրո-2020-ին ընտրական փուլի վերջին երկու խաղերին` Հունաստանի և Իտալիայի դեմ: