Մեծ Բրիտանիայի թագաժառանգ իշխանը պատրաստվում է թողարկել տղամարդկանց և կանանց հագուստի պարկուճային հավաքածու: Prince’s Foundation-ը և իտալական Yoox Net-a-Porter ընկերությունը արդեն սկսել են աշխատանքները «The Modern Artisan» (ժամանակակից արհեստավոր) անվանումով հավաքածուի վրա:
Աշուն-ձմեռ 2020-2021 հավաքածուն կներկայացվի հաջորդ ամռանը: Արտադրության մեջ կօգտագործվի ձեռագործ տեքստիլ, և հավաքածուի ստեղծման համար պատասխանատու կլինեն Մեծ Բրիտանիայի և Իտալիայի երիտասարդ ուսանողները՝ այդպիսով համատեղելով իտալական դիզայնը և բրիտանական արհեստագործությունը, հայտնում է Harper’s Bazaar-ը:
https://www.instagram.com/p/B4zDEEqo9rH/?utm_source=ig_embed