Լուրեր
Մեր օլիգարխները մեգամոլեր են բացում՝ գիտության մեջ ներդրումների փոխարեն. Բաբաջանյանը՝ Հովհաննիսյանին
  • 18:16
  • 2019-11-14
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:

«Հարցս վերաբերում է Հայաստանի հավակնություններին որպես ռեգիոնալ կրթական կենտրոն: Հասկանում ենք, որ պետությունն այս պահին չունի հնարավորություն այդպիսի հավակնոտ ծրագրեր իրականացնելու: Սակայն կարծում եմ, որ պետությունը պետք է փորձեր այստեղ ներգրավել նախկին օլիգարխներին և նրանց մոտիվացներ միջոցներն ուղղելու կրթության ուղղությամբ»,- նշեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ իր հարցն ուղղելով Հովհաննես Հովհաննիսյանին:

Նա որպես օրինակ ներկայացրեց Վրաստանում Իվանիշվիլիի ներդրումը:

Պատգամավորի խոսքով՝ մեր օլիգարխները մեգամոլեր են բացում՝ համալսարանների մեջ ներդրում անելու փոխարեն. «Բայց այստեղ պետք է պետությունը նրանց կրթի, հասկացնի, թե իրենցից ինչ են ներկայացնում երկարաժամկետ ներդրումները»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *