Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
«Վստահ եմ, որ հարցերը կլուծվեն կլոր սեղանի շուրջ, և մենք հետագայում չենք ունենա գործադուլներ»,- ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Ղազարյանի հարցի ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Պատգամավորը հիշեցրել էր, որ համալսարանի դասադուլին և գործադուլին մասնակցում են նաև բավականին ազնիվ մարդիկ, բացի նրանցից, ովքեր ունեն կոնկրետ մոտիվացիա:
Տաթևիկ Ղազարյանը նկատեց, որ Չարենցի ժառանգները Չարենց են ուսումնասիրում, Թումանյանի ժառանգները՝ Թումանյան, Տերյանի ժառանգները՝ Տերյան. «Բայց մենք պետություն ենք և պետք է նաև ժառանգ չունեցող գրողներին ուշադրություն դարձնենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: