Հոնկոնգի ցուցարարները սկսել են ցույցերի վերաբերյալ տեսանյութեր և տեղեկություններ հրապարակել PornHub մեծահասակների համար կայքում, հաղորդում է Quartz-ը:
Ցուցարարների պոռնո-կայք տեղափոխվելը այլ սոցիալական ցանցերից տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Twitter-ը, Facebook-ը և YouTube-ը սկսել են ջնջել նմանատիպ տեղեկություններով օգտահաշիվներն ու գրառումները:
Չինացի բլոգեր Շու Չանգի խոսքերով, նա և համացանցի այլ օգտատերեր սկսել են տեսանյութեր հրապարակել PornHub-ում, քանի որ չեն կարողացել դրանք տեղադրել YouTube-ում: Ցուցարարները նյութերը մակագրում են տարբեր առանցքային արտահայտություններով, օրինակ, «Ավտոարշավորդները՝ Հոնկոնգում» և այլն:
«YouTube-ը թույլ չի տալիս տեղադրել այս տեսանյութերը, այնպես որ մենք այլ ելք չունենք՝ տեսանյութերը PornHub-ում հրապարակելուց բացի»,- ասել է Շուն:
Իշխանությունները հունիսից սկսած քարոզչություն են իրականացնում Հոնկոնգում բողոքի ցույցերի դեմ: Չինական պետական լրատվամիջոցները ցուցարարներին ներկայացնում են որպես բիրտ անջատողականներ, չնայած որ ցուցարարների հիմնական պահանջը ժողովրդավարությունն է: