Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Ի՞նչ առաջարկներ է ներկայացնում Հանրային խորհուրդը, որոնք չեն կարող անել ԱԺ պատգամավորները

Քաղաքականությամբ հետաքրքրվող ակտիվ հանրությունը հիշում է, թե երբ և ինչ պայմաններում ստեղծվեց Հանրային խորհուրդը, ինչ դեր ու նշանակություն ունեցավ անցած տարիներին, երբ այն ղեկավարում էր Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը։

2008թ․մարտի 1-ից հետո ստեղծված ընդդիմադիր հանրություն-իշխանություն առճակատումը մեղմելու, ներհասարակական լարվածությունը թուլացնելու նպատակով Սերժ Սարգսյանը հիմնեց Հանրային խորհուրդը և նրա նախագահ նշանակեց Վազգեն Մանուկյանին։ Հայտնի է, որ այն ժամանակ Հայաստանում դեռևս կային քաղբանտարկյալներ, նրանց մասին ընդդիմությունը պարբերաբար ահազանգում էր նաև միջազգային կառույցներին։

Թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի անց, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո քննարկվում է այդ կառույցի նպատակահարմարության հարցը։ Քանի որ Վազգեն Մանուկյանը վերջին շրջանում ավելի շատ զբաղվում էր քաղաքականությամբ, նույնիսկ պաշտպանում էր Մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քննարկվում է քաղաքականության մեջ չեզոքություն պահպանած որևէ անձի՝ այդ կառույցի ղեկավար նշանակելու հարցը։

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է կա՛մ Հանրային խորհուրդը դարձնել կենսունակ մարմին, կա՛մ էլ սահմանադրական փոփոխությունների միջոցով լուծարել այն։

«Հանրային խորհրդի գործունեության նպատակահարմարության հարցը պետք է բերենք քաղաքական օրակարգ և շահագրգիռ քննարկումների միջոցով կայացնենք որոշում»,- գրել է ԱԺ պատգամավորը «Ֆեյսբուք»-ում։

Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե լեգիտիմ իշխանությունների դեպքում պե՞տք է Հանրային խորհուրդը, եթե այո, ապա ո՞րը պետք է լինի նրա առաքելությունը։

«Սահմանադրության մեջ ամրագրված է, թե որոնք են Հանրային խորհրդի գործառույթները, դերն ու նշանակությունը։ Մնում է, որ Հանրային խորհուրդը հետևի այդ պահանջներին և արդյունավետ աշխատի»,- արձագանքեց Վիգեն Խաչատրյանը։

Հարցին, թե Հանրային խորհրդի կազմը հույս ներշնչո՞ւմ է, որ այն կարող է արդյունավետ աշխատել, Վիգեն Խաչատրյանը պատասխանեց․«Ես կարծում եմ՝ ոչ։ Չեմ կարծում, թե այդ կազմն արտահայտում է հանրային տարբեր շերտերի տրամադրությունները։ Կարծում եմ, որ կազմը մի փոքր ձևական բնույթ է կրում և պետք է փոխվի։ Դա կօգնի աշխատանքների բարելավմանը։ Հանրային խորհուրդը պետք է ադեկվատ արձագանքի հանրության տրամադրություններին, ինքը Հանրային խորհուրդ է, չէ՞։ Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանին, ապա ինքը հայտարարություններ է արել, բայց իրեն վաղուց դուրս է դրել Հանրային խորհրդից»։

Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանն էլ կարծում է, որ Հանրային խորհուրդը հանրությանը ոչինչ չի տվել, չէր էլ կարող տալ, ավելորդ բեռ է։

«Պետք է սահմանադրական փոփոխություններով լուծարել Հանրային խորհուրդը, այդպիսի մարմին չունենալ, և վերջ։ Ազգային ժողովն է, չէ՞, ընտրվում ժողովրդի քվեարկությամբ, նա էլ արտացոլում է մեր ժողովրդի կարծիքներն ու տրամադրությունները։ Ի՞նչ իմաստ ունի գործառույթներ չունեցող մարմինը պահել։ Ի՞նչ առաջարկներ նա պետք է ներկայացնի, որոնք չեն կարող անել ԱԺ պատգամավորները»,- հարցնում է Մեխակ Գաբրիելյանը։

Հիշեցրինք, որ Հանրային խորհրդի տարբեր անդամներ, օրինակ՝ Կարինե Դանիելյանը, Վազգեն Սաֆարյանը, հարցազրույցներում պնդում էին, որ իրենք ՀԽ-ի նիստերի ժամանակ պարբերաբար հանդես են եկել տարբեր առաջարկներով, նույնիսկ երբ Սերժ Սարգսյանն է մասնակցել նիստերին, իրենք իրենց տեսակետներն են ներկայացրել տարբեր հարցերի վերաբերյալ։

«Ճիշտ է, այդպես է։ Բայց ես էլ իմ կողմից հարցնեմ՝ մեջն ի՞նչ կա։ Այդ նույն առաջարկները հասարակական կազմակերպությունների միջոցով Կարինե Դանիելյանը, Վազգեն Սաֆարյանը կարող են ներկայացնել Ազգային ժողովին, և դրանք կարող են լինել արդյունավետ, այսինքն՝ կընդունվեն, ոչ թե կմերժվեն»,- ասաց Մեխակ Գաբրիելյանը։

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավորը կարծում է, որ այսուհետև մեր իշխանությունները կլինեն լեգիտիմ, քանի որ դրա համար կան բոլոր նախադրյալները։

«Հաջորդ ընտրությունները տեղի կունենան առանց խախտումների, օրինական, դա էլ կդառնա ավանդույթ, որպեսզի ընտրությունները լինեն ազատ կամարտահայտմամբ։ Եվ այդ պարագայում Հանրային խորհրդի կարիքն այլևս չի զգացվի»,- նշեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում