Tuesday, 09 06 2026
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար

Տիգրան Սարգսյանի թողած տնտեսությունը Հովիկ Աբրահամյանի «հագով» չէ

Տիգրան Սարգսյանը, թերևս, կզիջի ՀՀ ամենաձախողված վարչապետի պատվավոր տիտղոսն իր հաջորդին՝ Հովիկ Աբրահամյանին, հաշվի առնելով Աբրահամյանի ունակություններն ու Հայաստանի տնտեսության վիճակը: Ընդ որում` եթե Տիգրան Սարգսյանը «մսխելու» ռեսուրսներ ուներ (օրինակ՝ արտաքին պարտքը մեծացնելը), ապա Հովիկ Աբրահամյանը ռեսուրսներ չունի: Չորս հիմնական խնդիր կա, որոնց ակնհայտորեն Հովիկ Աբրահամյանը ի վիճակի չէ համարժեք արձագանքել՝ որպես կառավարության ղեկավար:

Առաջին` Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի հին ու սպասվող (նոր) պատժամիջոցները աստիճանաբար իրենց սև գործն անում են: Հունվարին Ռուսաստանում գրանցվել էր արդյունաբերական արտադրանքի թողարկման անկում, իսկ փետրվարին՝ աճ ընդամենը 0.9 տոկոսով: Սա 2013-ի վերջին կատարված կանխատեսումներից բավականին ցածր ցուցանիշ է: Արդյունքը Հայաստանի համար չուշացավ: Եթե հունվարին Ռուսաստանից հոսող արտաքին տրանսֆերտները դեռ շարունակում էին աճել (նախորդ տարվա հունվարի համեմատ), ապա փետրվարին դրանք նվազեցին: Եթե նախորդ տարվա փետրվարին Ռուսաստանից տրանսֆերտների զուտ ներհոսքը Հայաստան կազմել էր մոտ 85 միլիոն դոլար, ապա այս տարվա փետրվարին այն կազմեց 84.5 մլն դոլար: Նման բան (տրանսֆերտների անկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) չէր եղել 2009-ից ի վեր: Ակնհայտ է, որ այս անկումը կշարունակվի ու կխորանա առաջիկա ամիսներին, և Հովիկ Աբրահամյանը այստեղ ոչինչ չի կարող անել:

Երկրորդ` արտաքին տրանսֆերտների ու մեր ՀՆԱ-ի նվազում կարելի է սպասել ոչ միայն Ռուսաստանի տնտեսության վիճակի վատացման, այլև Հայաստանից արտագաղթի մեծացման պատճառով: Այսպես` Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելու հեշտացված կարգը հաստատելուց հետո բազմաթիվ հայաստանցիներ կդառնան Ռուսաստանի քաղաքացիներ: Այդպիսով նրանք կկարողանան նաև առավել հեշտությամբ տեղափոխել իրենց ընտանիքները Ռուսաստան, ինչը չէին անում նախկինում, երբ քաղաքացի չէին: Իսկ երբ ընտանիքներով արտագաղթեն, Հայաստան փող փոխանցելու կարիք այևս չի լինի: Ռուսաստանի այս քաղաքականությունը չի կարող որևէ բացառություն ունենալ որևէ հետխորհրդային երկրի դեպքում, քանի որ ռուսներին շատ դժվար կլինի բացատրել՝ ինչու են բացառություն անում Հայաստանի և ոչ թե, ասենք, Տաջիկստանի համար: Այստեղ էլ մեր նոր վարչապետն անզոր է և դժվար թե ի վիճակի լինի ինչ-որ ստեղծագործ (կրեատիվ) լուծում գտնել:

Երրորդ` պղնձի միջազգային գների աճը վերջերս դանդաղել է ու կանգ առել, ինչն ուղղակիորեն ազդել է Հայաստանի արտահանման ծավալների վրա: Այս տարվա հունվար-փետրվարին դրանք արդեն նվազել են 3.2%-ով: Մեր արտահանումը կնվազի նաև Ռուսաստանի տնտեսության վատթարացմանը զուգահեռ, քանի որ մեր արտահանման զգալի մասը բաժին է ընկնում այդ երկրին: Այս դեպքում ևս քաղաքականության համար «շատ խելք պետք չէ» մտքի հեղինակը դժվար թե կարողանա լուծում գտնել (եթե նույնիսկ ի վիճակի լինի ընկալել խնդրի լրջությունը):

Չորրորդ՝ Հ. Աբրահամյանի միակ ռեսուրսը, թերևս, իր նախորդի նման, կարող էր լինել Համաշխարհային բանկից ու Արժույթի միջազգային հիմնադրամից պարտք վերցնելը՝ երկիր մտնող տրանսֆերտների ու արտահանումից եկամուտների դոլարային նվազման բացը լրացնելու համար: Սակայն Հ. Աբրահամյանը դա չի կարող անել երկու պատճառով: Նախ՝ Հայաստանի արտաքին պարտքը արդեն իսկ բավականին մեծ է՝ մոտ 4 միլիարդ դոլար, ինչը լրացուցիչ պարտք վերցնելու համար շատ տեղ չի թողնում: Երկրորդ՝ Հ. Աբրահամյանին Արևմուտքը դժվար թե փող վստահի (այստեղ, թերևս, Տիգրան Սարգսյանն ինչ-որ առավելություն ուներ Աբրահամյանի համեմատ): Հաշվի առնելով նաև Հայաստանի վատ համբավը արտաքին աշխարհում ու Արևմուտքի հետ փչացած հարաբերությունները՝ կարելի է պատկերացնել Արևմուտքի արձագանքը Հայաստանում նոր տնտեսական ճգնաժամի ժամանակ:

Այնպես որ, արդեն կարելի է ցավակցել նոր վարչապետին՝ ոչ միայն պաշտոնի իջեցման (ԱԺ նախագահը, Սահմանադրության համաձայն, ավելի բարձր պաշտոնյա է), այլև Հայաստանի ամենաանհաջողակ վարչապետի տիտղոսը արդար քրտինքով վաստակելու կապակցությամբ:

Լուսանկարը՝ News.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում