Wednesday, 24 04 2024
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Ստուգումները սկսվել են, ես ոչ մի վախենալու բան չունեմ. Եղեգնաձորի քաղաքապետը՝ վարչապետի հանձնարարականի մասին

«Ստուգումներն արդեն սկսվել են, ես ոչ մի վախենալու բան չունեմ, ոչ մի մտավախություն չունեմ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՊՎԾ-ին հանձնարարել է ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում։ «Նախորդ կիրակի օրը մենք Գորիսում, Վայքում ու Եղեգնաձորում եղանք ու խառը տպավորություններով վերադարձանք այնտեղից։ Ես հանձնարարական եմ տվել Պետական վերահսկողական ծառայությանը ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում, որ պարզենք՝ ինչ է կատարվում», – ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշեց՝ չնախատեսված այցերով գնալու է մարզեր ու տեսնի, թե իրեն հետաքրքրող սուբվենցիոն ծրագրերը ո՞նց են իրականացվել: «Եթե հանկարծ պարզվեց, որ ինչ-որ բան էն չի, ընդունող հանձնաժողովը, ընդունող պաշտոնյաները պետք է իմանան, որ հավասարազոր պատասխանատվություն են կրում», – ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ անցած կիրակի Եղեգնաձորի ԲՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Հարությունյանը 25 րոպե շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Եղեգնաձորի փողոցներով շրջելով այդպես էլ չկարողացավ ցույց տալ, թե սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ինչ աշխատանք է կատարվել և ինչու է կատարված աշխատանքն էլ այդքան անորակ։ Վարչապետը ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչու է բակային ասֆալտապատումն այդքան անորակ, ով է կատարել, որ ընկերությունը և ինչու աշխատանքը չի հասցրել ավարտին։ «Տպավորություն է, թե ասֆալտ է դուրս գրված, ոչ թե ասֆալտապատում է իրականացվել։ Գլխառադ է արված` հին, բարի ժամանակների նման»,-ի պատասխան քաղաքապետի դիտարկումների, թե աշխատանքները դեռ չեն ավարտվել, ասաց վարչապետը։

Մեր դիտարկմանը, եթե մտավախություն չունի, որ ինչ-որ բան կհայտնաբերվի ստուգումների ժամանակ, այդ դեպքում ինչի՞ վրա են ծախսվել սուբվենցիոն ծրագրի համար կառավարության տրամադրած գումարները, Հարությունյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, ինձ նման բաներ մի հարցրեք»։

Մեր հաջորդ դիտարկմանը, որ վարչապետն ինքը արձանագրեց, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում «գլխառադ է» արված ճանապարհների նորոգումը, բակերի բարեկարգումը, լույսերի տեղադրումը, քաղաքապետն արձագանքեց. «Ով է ասում, որ չարաշահում է եղել, դեռ ոչ մի ծրագիր էլ չի հանձնվել։ Մնացած հարցերը գրավոր ուղարկեք՝ կպատասխանենք»,-ասաց Հարությունյանը՝ անջատելով հեռախոսը։

Ավելի վաղ Վայոց ձորի նորանշանակ քաղաքապետ Արարատ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետի, աշխատակիցների, շինարարների և այլ պատասխանատուների հետ, հասկանալու համար, թե որն է խնդիրը, ով է թերացել, ինչում է թերացել։ «Ընդհանուր պատկեր ունենալու համար բազմաբնույթ աշխատանքներ եմ իրականացրել։ Այս պահին չեմ կարող ասել ով է մեղավոր, ով է անմեղ։ Պետք է ուսումնասիրություն կատարվի և փաստաթղթային, և իրավական և ընդհանուր կհասկանանք, թե որտեղ ով է թերացել, թերացումն ինչ բնույթի է եղել և դրա հետևանքը ինչ է լինելու»,-ասել էր Գրիգորյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում