ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «որոշ ուժեր» չարաշահում են ժողովրդավարության հնարավորությունը և հասարակության մեջ պառակտումներ ստեղծում.«Հիմնականում արտախորհրդարանական ուժերը ֆեյք հաշիվների և ոչ հրապարակային հանդես գալու միջոցով չարաշահում են ժողովրդավարական հնարավորությունները»:
ԱԽ քարտուղարը նշեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի մասով Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» այդ ինստիտուտը և չի թողնում, որպեսզի հնարավորություն լինի ազատ ժողովրդավարական պայմաններում առաջ գնալ: