Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Интерфакс գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հիփոթետիկ է անվանել ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը։
Դրա հետ մեկտեղ «Չմիավորման շարժման»-ը Ադրբեջանի անդամակցելն ավելի մեծ առավելություններ կշնորհի նրան, քան որևէ ռազմական բլոկին անդամակցելը. ««Չմիավորման շարժումը» 120 երկիր է, որոնք բոլորն էլ հանդիսանում են ՄԱԿ-ի անդամներ։ Դա ևս մեկ շատ կարևոր հարթակ է բոլոր ուղղություններով Ադրբեջանի շահերն առաջ տանելու համար։
Դա վերաբերում է նաև որպես տարածաշրջանային առաջնորդ Ադրբեջանի դերին ու դրա ամրագրմանը, մեր քաղաքական հավակնություններին, տնտեսական զարգացումներին և վերջապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը ներկայացնելուն։ Այսինքն, «Չմիավորման շարժմանն» անդամակցելն Ադրբեջանի համար ամեն տեսանկյունից շահավետ է»։
Հիշեցնենք, որ «Չմիավորման շարժում» կազմակերպությունը ստեղծվել է 1961 թվականին Բելգրադում: Դրա ստեղծման հիմնական նպատակն այն երկրների միավորումն էր, որոնք չէին ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին կամ Վարշավյան բլոկին:
Այն ուներ 118 անդամ, սակայն մայիսի վերջին Ադրբեջանի ու Ֆիջիի անդամակցության արդյունքում այդ ցուցանիշը հասավ 120-ի:










































