Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Ռոբերտ Քոչարյանից հետո ազդակ ԲՀԿ-ի՞ն

Մամուլում հրապարակվել է տեղեկություն, որ ԲՀԿ վերջին օրերի կոշտ հռետորաբանությունը ամենևին Գևորգ Պետրոսյանի անձնական նախաձեռնությունը չէ, այլ ազդակ Ռուսաստանից՝ արմատական ընդդիմություն դառնալու ուղերձով: Այն, որ ԲՀԿ վարքագիծը գծել է ոչ Գևորգ Պետրոսյանը, փաստացի հաստատեց նաև Գագիկ Ծառուկյանը, նախօրեին իր աջակցությունը հայտնելով նրան: Բայց գծվել է այդ գիծը, կամ գծվում է այդ գիծը Ռուսաստանում, սա իհարկե առնվազն հեռու է միարժեք լինելուց:

ԲՀԿ-ն իհարկե մշտապես փնտրել է ռուսական աջակցություն, տարբեր առիթներով կազմակերպելով շփումներ իշխող Եդինայա Ռոսիայի հետ:

Միաժամանակ, Ռուսաստանի տարբեր քաղաքական շրջանակներ էլ Հայաստանում փնտրում են քաղաքական նոր ոտնատեղեր, նկատի ունենալով այն, որ Ռոբերտ Քոչարյանին այդպիսին դիտարկելուց նրանք կարծես թե հրաժարվում են՝ դա չունի արդյունավետության հեռանկար: ԲՀԿ-ն այդ առումով կարող է դիտարկվել Ռուսաստանում: Իսկ այդ հանգամանքը հատկապես ուշագրավ կարող է լինել օրերս ԱՄՆ դեսպանի և Սերժ Սարգսյանի հանդիպման ֆոնին, որտեղ փաստացի քննարկվել են ՀՀԿ հետ հետագա հարաբերության հարցեր: Դեսպանատունը իհարկե պարզաբանել է, որ տարբեր քաղաքական, հասարակական, փորձագիտական, լրատվական շրջանակների հետ հանդիպումները պարբերական են և դրանք օգնում են ավելի լավ ճանաչել Հայաստանը, ըստ այդմ ավելի արդյունավետ դարձնել հայ-ամերիկյան երկխոսությունն ու հարաբերությունը: Սակայն, ինքնին հասկանալի է, որ խոսքը բացառիկ հանդիպման մասին չէ, սակայն հատկանշական հանդիպման, ինչն ընդգծեց նաև դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի հայտնի հոդվածը Սպուտնիկ Արմենիայում, որտեղ երկրորդ նախագահը Հայաստանում ԱՄՆ դիրքերի ուժգնացում ազդարարելով, իր ծառայությունն էր առաջարկում ռուսական դիրքերի համար:

Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի փոխարեն նախընտրել են ԲՀԿ-ին, միարժեք ասելը իհարկե դժվար է, որովհետև ի վերջո պետք չէ բացառել և այն, որ ԲՀԿ-ն այս դեպքում կարող է լինել «քաղաքական պրովայդեր»՝ Ռուսաստանի քաղաքական շրջանակների և Ռոբերտ Քոչարյանի միջև, հաշվի առնելով այն, որ այդ հարցում չկա որևէ այլ շատ թե քիչ կենսունակ ու հեռանկարային մեխանիզմ:

Մյուս կողմից, դիտարկելով այդ հնարավոր սցենարը կամ վարկածը, պետք է նաև նկատել, որ ԲՀԿ-ն գործնականում կանգնած է արմատական վարքագծի դիլեմայի առաջ, տեսնելով, որ ընդդիմադր դաշտում նախկին իշխող համակարգը բարձրացնում է այսպես ասած «արմատական մրցակցության» աստիճանը և այստեղ անկախ Ռուսաստանից ազդակ ունենալ-չունենալուց, ԲՀԿ-ն կարծես թե անելու այլ բան չունի, քան փորձել մնալ մրցակցության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում