Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
«Ունե՞նք ոչխարաբուծության իրացման շուկա, կամ պետությունը աջակցելո՞ւ է այդ իրացմանը»,- էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Պատգամավորի երկրորդ հարցն առնչվում էր խելացի անասնագոմերին. «Քանի՞ գործող այդպիսի անասնագոմ ունենք»:
Գևորգ Գորգիսյանը նաև հետաքրքրվեց՝ Ամուլսարի բացումը ինչքանո՞վ կազդի Վայոց ձորում տուրիզմի և խաղողագործության վրա:
Մանրամասները՝ տեսանյութում: