«Ես չեմ լսել որևէ բացասական կարծիք նախագծի վերաբերյալ: Եթե հետևել եք, ապա հետևյալ իրավիճակն էր. միշտ մեր ընդդիմադիր ընկերները ասում են, որ պետք է ավելացնել ԱԺ դերը, վերահսկողությունը: Եվ ինչ բերել էր հիմնական զեկուցողը, շատ լավ նախագիծ էր»,-անդրադառնալով այսօր խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ մերժած Ազգային Ժողովի նախագահի անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու հնարավորություն ընձեռող օրինագծին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը:
Նրա խոսքով՝ մենակ իշխող ուժը չպետք է ուզի, որ բարձրանա ԱԺ դերը: