Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
«Տնտեսության իրական հատվածում ներհոսքը և արտահոսքը 152 մլրդ դրամ է և 144 մլրդ դրամ, այսինքն՝ տարբերությունը 7.8 մլրդ դրամ է: Սա ի՞նչ է նշանակում՝ կապիտալը Հայաստանից գնո՞ւմ է: Սա աննախադեպ է, այսպիսի բան, գոնե վիճակագրական մակարդակով, անցած բոլոր տարիներին չի եղել»,- էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նախարարը բացարձակ համաձայն չէր այս գնահատականների հետ:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև՝ ներդրողներին մատուցվո՞ւմ են բարձրակարգ ծառայություններ:
Մանրամասները՝ տեսանյութում: