Հունգարիայում ավարտվեց First Saturday միջազգային շրջանային մրցաշարը, որին մասնակցում էին 10 շախմատիստ, այդ թվում 3 գրոսմայստեր, 5 միջազգային և 1 ՖԻԴԵ-ի վարպետ:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը 5 միավորով գրավեց 3-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Վիետնամը ներկայացնող Տրան Մինը: