Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականի կազմը Հունաստանի դեմ խաղում․ Ով կլինի ավագը

Վաղը՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախավերջին հանդիպումը կանցկացնի 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ հյուրընկալելով Հունաստանին: Հանդիպում, որը մեր ազգային թիմը կանցկացնի առանց մի շարք առաջատար ֆուտբոլիստների: Վնասվածքի պատճառով հավաքականին չեն կարողանա օգնել Հենրիխ Մխիթարյանը, Կառլեն Մկրտչյանը, Սարգիս Ադամյանը, Գևորգ Ղազարյանը: Որակազրկման պատճառով Հունաստանի դեմ խաղին չի մասնակցի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, իսկ Մարկոս Պիզելին ավարտել է ելույթները ազգային թիմում:

Իրավիճակն այնպիսին է, որ առաջատար ֆուտբոլիստների բացակայությունը էապես կարող է ազդել թե խաղային որակի, և թե հանդիպման ելքի վրա: Ամեն դեպքում թեկուզ ոչ մարտական կազմով ակնկալում ենք, որ մեր հավաքականը կկարողանա վաստակել երեք միավոր: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին մեր հավաքականը Աթենքում 3:2 հաշվով առավելության էր հասել նույն Հունաստանի նկատմամբ: Գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի առաջ բավական բարդ խնդիր է դրված, բայց վստահաբար կարող ենք ասել, որ այն ամենևին էլ անլուծելի չէ: Փորձենք հասկանալ թե ինչ մատրավարությամբ և ինչ մեկնարկային կազմով Խաշմանյանը կպայքարի հույների դեմ: «Առաջին լրատվական»-ի վարկածով մեր հավաքականը կխաղա 4-2-3-1 մարտավարությամբ: Հաշվի առնելով կադրային լուրջ խնդիրները չենք կարծում, որ մերոնք ցուցադրեն ընդգծված հարձակվողական ֆուտբոլ: Կարծում ենք Հայաստանի ազգային հավաքականի դարպասը տևական դադարից հետո կպաշտպանի Գևորգ Կասպարովը: Արամ Հայրապետյանը վերջին երկու հանդիպումներում թույլ տվեց խայտառակ սխալներ և նրան կրկին հիմնական կազմում ընդգրկելը ճիշտ չի լինի: Պաշտպանության կենտրոնում կլինեն Անդեր Չալըշըրը և Հայկ Իշխանյանը: Հովհաննես Համբարձումյանը կգործի պաշտպանության աջ եզրում, իսկ ձախ եզրում կխաղա Կամո Հովհաննիսյանը: Հենակետային գոտում կլինեն Ռումյան Հովսեփյանն ու Արտակ Գրիգորյանը:

Վերջինս «Ալաշկերտի» հետ վերջին հանդիպման ժամանակ խաղավարտին փոխարինվել էր վնասվածքի պատճառով: Եթե Գրիգորյանը պատրաստ չլինի վաղը խաղադաշտ դուրս գալ, ապա նրա փոխարեն կխաղա Արտակ Եդիգարյանը: Կիսապաշտպանության ձախ եզրում տեսնում ենք Էդգար Բաբայանին, որը լավ մարզավիճակում է և իր թիմում աչքի է ընկնում արդյունավետությամբ: Աջ եզրում կգործի Տիգրան Բարսեղյանը: Ինչ վերաբերվում է ենթահարձակվողի գոտուն, ապա այս դիրքում տեսնում ենք վերջերս «Սոչի» տեղափոխված Էրիկ Վարդանյանին: Միակ նոմինալ հարձակվողը կլինի Ալեքսանդր Կարապետյանը: Խաշմանյանի տրամադրության տակ կան նաև այլ հարձակվողներ՝ Գեղամ Հարությունյան, Արթուր Սարկիսով: Բայց հաշվի առնելով Կարապետյանի արդյունավետությունն ու փորձը կարծում ենք մեկնարկային կազմում միակ հարձակվողը կլինի հենց նա: Հավանական է, որ վաղը խաղաժամանակ ստանա «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: Վերջինս ևս հատկապես հաջող է գործում ենթահարձակվողի դիրքում: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստներից սպասելիքներն այնքան էլ մեծ չեն:

Գրեթե բոլոր խաղացողների ունակություններին ծանոթ ենք և հիմա հրաշքներ սպասելը այնքան էլ ճիշտ չի լինի: Կարևոր է, որ Մխիթարյանի և մյուս առաջատարների բացակայության պայմաններում գտնվեն ֆուտբոլիստներ, որոնք իրենց վրա վերցնելով խաղը առաջ կմղեն խաղընկերներին: Այս հարցում սպասելիքները մեծ են հատկապես Տիգրան Բարսեղյանից, Կամո Հովհաննիսյանից, Հովհաննես Համբարձումյանից և Ալեքսանդր Կարապետյանից: Այս ֆուտբոլիստներն ունեն մարտական բնավարություն և ստեղծված իրավիճակում պարտավոր են եղանակ ստեղծել խաղադաշտում: Իսկ ո՞վ կլինի ազգային հավաքականի ավագը: Մխիթարյանի բացակայության ժամանակ Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ հանդիպումներում ավագի պարտականությունները կատարեց Գևորգ Ղազարյանը: Այսօր հավաքականում չկա Ղազարյանը: Բացակայում է նաև Մարկոս Պիզելին, որը ևս կատարել էր ավագի պարտականություն: Որպես հավաքականի ավագի գլխավոր թեկնածուներ դիտարկվում են Կամո Հովհաննիսյանը և Հովհաննես Համբարձումյանը: Կարծում ենք սակայն նախապատվությունն այնուամենայնիվ կտրվի Հովհաննես Համբարձումյանին և հենց նա վաղը թիմին դուրս կբերի խաղադաշտ:

Չնայած, որ Հայաստանի հավաքականը Հունաստանին հաղթել է Աթենքում, այնուամենայնիվ վաղվա մրցավեճում բուքմեյքերական ընկերություններն ավելի հավանական են համարում հյուրերի հաղթանակի հնարավորությունը: Մասնավորապես, Հունաստանի հաղթանակի համար սահմանված է 2․15 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 3․6 իսկ Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը՝ 3․5 գործակցով: Հայաստան-Հունաստան հանդիպումը կսկսվի ժամը 21:00-ին: Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն երկրպագուներին հորդորել է մարզադաշտ գնալ խաղից երկու ժամ առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում