
Ֆրանսիայի Տուլուզ քաղաքի բնակչուհին ծննդաբերել է գիշերային O’Club ակումբի պարահրապարակում: Այս մասին հաղորդում է Buzz.ie տեղեկատվական պորտալը:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, տեղի ժամանակով 5:30-ին:
«Ակումբն արդեն փակվում էր, – պատմում է հաստատության մենեջերը,- երբ իմ աշխատակիցներից մեկը վազելով եկավ և ասաց, որ օպերատիվ օգնություն է անհրաժեշտ: Ես տեսա, որ մեր այցելուն ուր որ է կծննդաբերի»: Ակումբի աշխատակիցը շտապ օգնություն է զանգահարել, և հերթապահ օպերատորը ցուցումներ է տվել, թե ինչպես է պետք ընդունել ծնունդը:
«Մեր ողջ թիմն աշխատում էր, վերջում մենք լաց եղանք: Բարեբախտաբար մեզանից ոչ ոք խուճապի չմատնվեց և չվախեցավ: Մեզ մոտ ամեն բան ստացվեց»,- ասում է ակումբի մենեջերը: Նրա խոսքերով, հղի 19 տարեկան աղջկան ակումբ էին բերել ընկերուհիները, որպեսզի բարձրացնեն նրա տրամադրությունը: «Նա ալկոհոլ չէր ընդունել»,- նշել է մենեջերը:
O’Club-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ հետագայում երեխան կկարողանա ազատ իրենց ակումբ այցելել: