Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Գյումրիի նորակառույց ավտոմաքսատանն առաջին ավտոմեքենան կմաքսազերծվի նոյեմբերի 18-ին․ Դավիթ Անանյան

Նոյեմբերի 18-ին առաջին ավտոմեքենան կմաքսազերծվի Գյումրիի նորակառույց մաքսատանը։ Երեկ Գյումրի կատարած հերթական այցի ժամանակ նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Աշխատանքների ընթացքը գերատեսչության ղեկավարը գնահատել է բավարար ու հայտնել, որ մաքսազերծման ամբողջ գործընթացը նորակառույց մաքսատուն կտեղափոխվի փուլ առ փուլ՝ մինչև դեկտեմբեր։

Ավելի քան 20 հա ընդգրկող նախկին զորամասի տարածքը դառնալու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն։ Ծրագրի առաջին փուլով մեկնարկեց ավտոմաքսատան կառուցումը։ Լայնածավալ աշխատանքներ են տարվում միաժամանակ 6 մասնաշենքերում։ Առաջինում, որն ավտոմաքսատան գլխավոր մասնաշենքն է, կառուցապատումն ավարտված է, շինարարն անցել է ներքին աշխատանքներին։ Ավելի քան 10 շինկազմակերպություն ու մատակարար ընկերություն է ներգրավված՝ 250 աշխատողով։ Մասնաշենքերը կառուցվում են մետաղական թեթև կոնստրուկցիաներով, որոնք առաջին անգամ են շինարարները կիրառում Գյումրիում։ Շինկազմակերպության ղեկավարի խոսքերով՝ այս շինանյութը ներկրվում է Վրաստանից։

Գլխավոր մասնաշենքում նախատեսում են նոյեմբերի 18-ին կատարել առաջին մաքսային ձևակերպումները։ Հետագայում այստեղ կտեղափոխվի ոչ միայն ավտոմաքսատան, այլև ավտոմեքենաների սպասարկման, հաշվառման ու մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը: Եվս 5 մասնաշենքեր կառուցման փուլում են: Շինարարությանը զուգահեռ տարածքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքերով՝ հիմա շինարարությունն այն փուլում է, որ ավտոմաքսատան բոլոր գործառույթներն արդեն տեսանելի են։

Շինաշխատանքները, թեև նախնական ժամկետներից որոշակի շեղումներով են, բայց, այնուամենայնիվ, մինչև տարեվերջ Գյումրիում կունենանք մաքսատան բոլոր գործառույթները։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի մաքսակետերով ներմուծվող ինքնաշարժ բոլոր մեքենաների մաքսային ձևակերպումները մոտ մեկ ամիս է՝ իրականացվում են Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատանը։ Նոյեմբերի 18-ից Գյումրիի Հյուսիսային, ինչպես նաև նորակառույց մաքսատանը կկարատվեն նաև թրելյերներով Հայաստան ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման աշխատանքները։

Դավիթ Անանյանը նշում է, որ հիմա օրական ավելի քան 500 մեքենա է մաքսազերծվում Գյումրիում, երկուշաբթի օրվանից լրացուցիչ ևս 250-300 մեքենա արդեն թրեյլերներով կբերվեն Գյումրի, իսկ նոյեմբերի 25-ից արդեն նաև բեռնարկղերով տեղափոխվող մեքենաների ամբողջ ծավալը կմաքսազերծվի Գյումրիում։ Եվ նախատեսվում է, որ Գյումրիում օրական 1100 մեքենայի մաքսային ձևակերպում է կատարվելու։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ մինչև նոյեմբերի 25-ը 300 մեքենայի փաստաթղթային ձևակերպումներ կկատարվեն նոր մասնաշենքում, հետո միայն կանցնեն նախատեսված ծավալին՝ 1000 ավտոմեքենայի սպասարկմանը։ Աշխատանքային ծավալները հաշվի առնելով՝ զուգահեռ գործընթացը կշարունակվի Հյուսիսային մաքսատուն-վարչությունում ևս։ Իսկ այսօրվա կառավարության նիստում օրինական հաստատում կստանա նոր մաքսատան մաքսային ձևակերպումների նոր հասցեն։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում