Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը նոյեմբերի 13-ին դիմել Է կաթոլիկ եկեղեցուն, ՄԱԿ-ին եւ Եվրոպայի երկրներին՝ քաղաքական ճգնաժամը լուծելու համար իր ընդդիմախոսների հետ երկխոսությանը միջնորդություն ցույց տալու խնդրանքով:
«Ես խնդրում եմ միջազգային կազմակերպություններին, ինչպիսին Է ՄԱԿ-ը, Եվրոպայի բարեկամական երկրներին եւ կաթոլիկ եկեղեցուն, որը ներկայացանում Է եղբայր Ֆրանցիսկոս պապը, միանալ մեր երկոսությանը՝ հանգստացնելու համար սիրելի Բոլիվիան: Բռնությունն սպառնում Է կյանքին եւ սոցիալական հաշտությանը»,- գրել Է նա իր Twitter-ում: Ավելի վաղ Մորալեսը կոչ Է արել «երկխոսության, որին մասնակցեն բոլորը՝ հասարակական շարժումները, քաղաքացիական կազմակերպությունները եւ քաղաքական կուսակցությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: