ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս չի դիտել իրեն իմպիչմենթ հայտարարելու վերաբերյալ կոնգրեսում կայացած բաց լսումների հեռարձակումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Թրամփը նշել է, որ «ոչ մի րոպե» չի դիտել:
Նա հավելել է, որ նման լսումները սրիկայություն է համարում և կոչ է անում արգելել դրանք:
2019 թվականի սեպտեմբերին Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույցի շուրջ սկանդալ ծավալվեց: Անհայտ տեղեկատուի տվյալներով՝ Թրամփը ճնշում է գործադրել Զելենսկու վրա և խնդրել է Բայդենի դեմ հետաքննություն սկսել: