Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը մեղադրել է ԱՄՆ-ին Բոլիվիայում տեղի ունեցած պետական հեղաշրջմանը նպաստելու մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նա նաև դատապարտել է Թրամփի որոշումը՝ ճանաչել ինքնահռչակ աջական կառավարությունը:
«Պետական հեղաշրջումը, որը բերում է իմ բոլիվիացի եղբայրների մահվան, քաղաքական և տնտեսական դավադրություն է, որի հետևում ԱՄՆ-ն է կանգնած»,- հայտարարել է Մորալեսը:
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը լքել է երկիրը, ընդունելով Մեքսիկայի՝ քաղաքական ապաստարան տրամադրելու առաջարկությունը:
Նախագահի լիազորությունները ստանձնել է ընդդիմադիր սենատոր Ժանին Անյեսը: