Համաձայն TCCAsia կայքի վարկածի 2019 թվականի «Ասիայի ամենագեղեցիկ աղջիկ» է ճանաչվել հարավկորեական Blackpink խմբի մենակատար Լալիսա Մանոբանը:
Լալիսան առաջին տեղն է գրավել առաջ անցնելով Ճապոնացի երգչուհի Սակուրա Միյավակիից, խմբից իր գործընկերուհի Ջենի Քիմից և չինացի դերասանուհի Անժելա Յան Ինից:
Այս աղջիկները համապատասխանաբար գրավել են երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը:
Մասնակիցների ցանկում է նաև իսրայելցի դերասանուհի Գալ Գադոտը, որը գրավել է 16-րդ տեղը: