Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ից կրկին պահանջել է Թուրքիային հանձնել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նա ասել է, որ համապատասխան փաստաթղթերը հանձնել է Վաշինգտոն կատարած այցի ժամանակ:
«Մենք ցանկանում ենք, որ ինչպես մենք ենք ԱՄՆ-ի պահանջով հանձնում ահաբեկիչներին, այնպես էլ նրանք մեզ տան նրան»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքերով, Գյուլենի կազմակերպությունը ահաբեկչական կառույց է, որը Թուրքիայի սահմանադրական կարգը տապալելու անհաջող փորձ է արել: