Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանում ժողովրդավարությունը և պետականությունը անընդհատ վտանգված են. պետք է աչալուրջ լինել

«Հայաստանում ժողովրդավարությունը և պետականությունը անընդհատ վտանգված են։ Պետությունը պետք է անընդհատ աչալուրջ լինի։ Հակաժողովրդավարական ուժեր հենց հիմա էլ կան Հայաստանում, դրանց ներկայացուցիչները նախորդ ռեժիմի ներկայացուցիչներն են, որոնցից մի քանիսը այսօր բանտում են և այդտեղից էլ պայքարում են Հայաստանի ժողովրդավարության դեմ և հրավիրում են օտար երկրների, որ ճնշեն Հայաստանի ժողովրդավարությունը և հաստատեն բռնապետություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրապարակած հոդվածին, ասաց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը։

Իսկ Արմեն Գրիգորյանն իր «Ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի» հոդվածում խոսում է ժողովրդավարությանը սպառնացող վտանգների, ժողովրդավարական ինստիտուտների չարաշահման մասին և բերում է օրինակներ, թե աշխարհի տարբեր երկրներում ինչի է հանգեցրել ժողովրդավարական ինստիտուտների չարաշահումը։ «Աշխարհի մի շարք երկրներում ժողովրդավարությունն անկում է ապրել, քանի որ ժողովրդավարական ուժերը բավարար ջանք չեն գործադրել ժողովրդավարությունը պաշտպանելու համար: Հակաժողովրդավարական ուժերը ժողովրդավարությանը տրված հնարավորություններն օգտագործել են հակաժողովրդավարական արժեքներ տարածելու, հանրային համերաշխությունը խաթարելու, իսկ այնուհետև ավտորիտար կամ տոտալիտար համակարգ ստեղծելու համար։ Հակաժողովրդավարական ուժերը լուրջ մարտահրավեր են ոչ միայն սահմանադրական կարգի, այլ նաև անվտանգության համակարգի համար»,- գրում է ԱԽ քարտուղարը և բերում դրա արդյունքում Վայմարյան Հանրապետության անկումը և Հիտլերի իշխանության գալու, Գերմանիայի սահմանադրական դատարանի օրինակները։

Գրիգորյանը խոսում է նաև Հայաստանում որոշ մեդիաների կողմից կեղծ լուրերի տարածման վտանգների, կեղծ լուրերի միջոցով հասարակության մեջ պառակտում մտցնել մասին։ Արձանագրում է, որ նույն խնդիրը գոյություն ունի նաև կուսակցությունների դեպքում, քանի որ վերջերս Հայաստանում գրանցվում են կուսակցություններ, որոնք ծայրահեղական գաղափարախոսություն են տարածում։

Նա ժողովրդավարական ինստիտուտների չարաշահման մեկ այլ վառ օրինակ է համարում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը։ Ըստ Գրիգորյանի՝ Հրայր Թովմասյանը, որն ակտիվ մասնակցություն է ունեցել 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին և դրա դիմաց իր մասնաբաժին պաշտոնն է ստացել, այսօր, չարաշահելով ժողովրդավարության սկզբունքները, փորձում է շարունակել պաշտոնավարումը։ «Բոլորի համար հստակ էր, որ Սահմանադրության փոփոխությունը վերարտադրության գործընթաց է, և Թովմասյանը մասնակցում էր այդ գործընթացին իր մասնաբաժինը ստանալու համար։ Եվ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալուց առաջ Թովմասյանին վերադարձրեց պարտքը՝ վերջինիս նշանակելով ՍԴ անդամ, այնուհետև՝ նախագահ։ Թովմասյանը այսօր գերի է վերցրել այդ կառույցը և լուրջ խոչընդոտ դարձել Հայաստանի կայուն ժողովրդավարացման ճանապարհին։ Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի, ու իշխանությունն ունի և՛ լիազորություններ, և՛ պարտավորություններ ժողովրդավարական արժեքները և ինստիտուտները պաշտպանելու համար։ Հասկանալի է, որ ժողովրդավարության պաշտպանության և ավտորիտար գործողությունների միջև նուրբ սահման կա: Այդ ուղով գնալը նման է ածելիի ծայրով քայլելու փորձին, սակայն այդ ուղով գնալը նաև անհրաժեշտ է ժողովրդավարության կայացման համար»,-արձանագրում է ԱԽ քարտուղարը։

«Ես լրիվ համաձայն եմ պարոն Գրիգորյանի հետ, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանվի, ինքնապաշտպանության լուրջ գործիքներ պետք է ունենա ժողովրդավարությունը։ Եվ ասեմ, բոլոր ժողովրդավարական երկրների մարտի կանոնների համաձայն, ունեն այդպիսի գործիքներ, զենքեր։ Բոլոր ժողովրդավարական երկրներում արգելվում է բռնապետություն ձևավորելը։ Գործում են հատուկ մեխանիզմներ»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանի դեպքում ժողովրդավարությանը սպառնացող վտանգները ոչ միայն ներքին են, այլև արտաքին։

«Հակաժողովրդավարական ուժերը ամեն կերպ դրսի միջամտություն են խնդրում, որ իրենց օգնեն տապալել ժողովրդավարությունը։ Հակաժողովրդավարական ուժերի գործողությունները ամենուր են։ Հանցագործության մեջ մեղադրվողների ակցիաները, նրանց լրատվամիջոցների գործունեությունը, նրանց կողմից հսկայական ճնշումը հասարակական կարծիքի վրա, բայց նրանց խոր ընդհատակ մղել պետք չէ, հարկավոր է մի փոքր միջանցք թողնել, որ մենք նրանց ցանկը ունենանք և զգուշանանք նրանցից, որ մենք չհանդարտվենք, հանգիստ ասենք՝ ժողովրդավարությունը հաղթել է, Հայաստանը անկախ է։ Ե՛վ անկախությունը, և՛ ժողովրդավարությունը անընդհատ վտանգված են Հայաստանում։ Մեր պետությունը պետք է պաշտպանի դրանք»,- ասաց Արշակյանը։

Մեր դիտարկմանը, թե պետության կողմից պաշտպանողական ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Արգելել մարդատյացություն քարոզող բոլոր լրատվամիջոցները։ Փակել քսենոֆոնը քարոզող բոլոր կայքերը, դա հանցագործություն է, ՄԱԿ-ի կանոնադրությամբ է սահմանված։ Ռասիզմի, ազգային ատելության, սեքսիզմի, գենդերային շովինիզմի, ահաբեկչության, բռնության քարոզը պետք է արգելվի։ Հայաստանը դա պետք է անի»։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով էլ Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող վտանգներ կան, եթե դրա մասին խոսում է ԱԽ քարտուղարը։ Խնդիրը կան, իհարկե: Ժողովրդավարությանը չի հակասում ուժեղ եւ արդյունավետ իշխանությունը, ու օրենքի գերակայությունը: Բայց եթե երկրում լեգիտիմ ճանապարհով ձեւավորված է որակյալ, կոմպետենտ եւ պատասխանատու քայլերից չխուսափող կառավարման համակարգ, եթե ձեւավորված է արդյունավետ օրեսնդրական դաշտ, որը անվերապահորեն աշխատում է, ապա, ըստ Նավասարդյանի, ժողովրդավարության ոչ մի բան չի սպառնում: «Մեզ մոտ այդ երկու նախապայմանները դեռ հեռու են իրականություն դառնալուց: Կարևոր գործոն է նաև քաղաքացիների բարեկեցությունը ` աղքատ երկրներում դժվար է կայուն ֆունկցիոնալ ժողովրդավարություն ապահովել, մանավանդ, եթե դրան, ինչպես մեզ մոտ, գումարվում են նաև անվտանգային մարտահրավերներ: Սակայն կոնկրետ Հայաստանի առկա պայմաններում, արդյունավետ և վստահություն վայելող իշխանությունը կարող է հասնել բնակչության կենսամակարդակի այնպիսի ոչ շատ արագ, բայց հետևողական բարձրացմանը, որը կչեզոքացնի այդ կողմից ժողովրդավարության նկատմամբ վտանգները: Անմիջապես արձագանքելով Արմեն Գրիգորյանի հոդվածի տողատակերին, կասեմ, որ ժողովրդավարության համար հավասարապես վտանգավոր են և հակաժողովդավարական միտումները, եւ թույլ, ոչ հետեւողական իշխանությունները և հանուն ժողովրդավարության պաշտպանության կիրառվող ոչ համարժեք մեթոդները»,-ընդգծեց Բորիս Նավասարդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում