Չինաստանի Հարբին քաղաքից 30-ամյա տղամարդու ատամը տիպված են եղել հեռացնել: Բայց այս դեպքում կարիեսը կամ սխալ կծվածքը որևէ կապ չունեն: Բանն այն է, որ ատամը հայտնաբերել են հիվանդի քթի խոռոչում:
Վերջին երեք ամիսների ընթացքում Չժան Բինշենը տառապել է քթի խրոնիկ փակվածությունից և շնչառության հետ կապված խնդիրներից: Բժշկին այցը նրա համար նոր մանրամասներ է բացահայտել 20 տարի առաջ տեղի ունեցած միջադեպից: Բժիշկները նրա քթանցքում ատամ են հայտնաբերել. նրա սեփական ատամը: Հաշվի առնելով ատամի դիրքը՝ բժիշկները ենթադրել են, որ այն երկար ժամանակ է գտնվել տղամարդու քթի խոռոչում:
Չժանը հիշել է, որ 1999-ին, երբ նա տասը տարեկան էր, ընկել է առևտրի կենտրոնի երրորդ հարկից և կոտրել երկու ատամը: Մեկը նա միանգամից գտել է, բայց մյուսի ճակատագիրը անհայտ էր… մինչ այդ պահը:
Քսան տարվա ընթացքում օտար մարմինը շատ անհարմարությունների առիթ է դարձել: Տղամարդը շնչառության հետ կապված խնդիրներ ուներ, նա չէր կարողանում գիշերը նորմալ քնել: Նա նաև դժգոհում էր մշտական տհաճ հոտից:
Բժիշկները հեռացրել են ատամը, որը երկու տասնամյակ խանգարել էր Բինշենին նորմալ ապրել, ընդամենը կես ժամվա ընթացքում: Այժմ հիվանդը արագ վերականգնվում է և շուտով դուրս կգրվի հիվանդանոցից, հաղորդում է Heilongjiang TV-ն: