Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել Chanel-ի և MoMA Film Benefit-ի երեկոն: Դերասանուհի Լորա Դեռնը մրցանակ է ստացել կինոարդյունաբերության մեջ ունեցած ներդրման համար, իսկ նրան աջակցել են ընկերուհիները և գործընկերները՝ Գվենդոլին Քրիստին և Նաոմի Ուոթսը, գրում է Daily Mail-ը:
Երեկոյի գլխավոր հերոսուհին՝ Լորա Դեռնը, «Յուրյան դարաշրջանի այգի» ֆիլմի և «Փոքր մեծ սուտ» սերիալի աստղը, արարողությանը ներկայացել է երկար սպիտակ զգեստով և Chanel-ի ոսկեգույն ճտքակոշիկներով:
Այդ երեկո հյուրերից յուրաքանչյուրը հարգանքի տուրք է մատուցել Chanel ապրանքանիշին: Նաոմի Ուոթսը ընտրել է ոսկեգույն փուլերով ասեղնագործված սպիտակ կոստյում:
Իսկ «Գահեևրի խաղի» աստղ Գվենդոլին Քրիստին հավատարիմ է մնացել իր ոճին և ընտրել է հատակին հասնող մետաքսե զգեստ, որը նրան արքայական տեսք է հաղորդել:
Արարողությանը ներկա է եղել նաև դերասանուհի Բրուք Շիլդսը՝ Ralph Lauren-ի նրբագեղ կոմբինիզոնով: