Բելգիացի նկարիչ Ռենե Մագրիտի ամենամեծ նկարը Christie’s աճուրդի տանը վաճառվել է 19.6 միլիոն դոլարով, հայտնում է Artews.com պորտալը:
1957-ին ստեղծված «Սեպտեմբերի տասնվեցը» կտավը դարձել է իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի հատվածի ամենաթանկարժեք լոտը: Աճուրդին հեռախոսով մասնակցող գնորդը Մագրիտի գործը գնել է 19.6 միլիոն դոլարով: Ընդ որում, նախնական արժեքը գնահատվել է 7-10 միլիոն դոլար:
Նախկինում նկարը վաճառքի է հանվել 2005-ին՝ 6 միլիոն դոլարով, բայց չի վաճառվել:
Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի 52 լոտերից բաղկացած երեկոյան աճուրդը, ընդհանուր առմամբ, բերել է 191.9 մլն դոլար։