Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Վարդան Ղուկասյանը ստում է. նրա պաշտոնավարման ժամանակ Գյումրին Սիցիլիա էր հիշեցնում, կրիմինալն էր թևածում. ինչպես եղել է

Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Գյումրին իր պաշտոնավարման ժամանակ Հայաստանի Հանրապետության ամենաոչկրիմինալ հանցագործություն կատարած քաղաքն էր։ «Իմ օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել, էնքան հարգանք ենք ունեցել, որ եթե ջահելները իրար հետ խնդիր են ունեցել, ես խաբար եմ արել՝ ներեք, համերաշխ եղեք, ջիգյարով եղեք, և թաղերը իրար հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել: Բայց, ցավոք, որոշ մարդկանց ձեռք չէր տալիս, որ քաղաքը էդպես բռունցքված լիներ, որ ժողովուրդը գնա էդպիսի մարդու հետևից, որովհետև վախ են ապրում էն մարդկանցից, որոնց ժողովուրդը սիրում է, հատուկ աշխատում են, որ վարկաբեկեն, քարկոծեն, սպանեն, մորթեն, և ինչ-որ կա, իրենց տակն է»,- ասել է նաև և հավելել, որ դիտավորյալ լրատվամիջոցներն են սարքել այդ ամենը, որ իրենց կապեն կրիմինալի հետ։

Վարդան Ղուկասյանն ակնհայտորեն կատակել է, քանի որ հենց իր պաշտոնավարման տարիներին էր, որ Գյումրին վախի մթնոլորտում էր ապրում։ Յուրաքանչյուր գյումրեցի հանգիստ կարող է մատերի վրա հաշվել Վարդան Ղուկասյանի, նրա որդու, նրա կողմնակիցների, բանդայի կողմից Գյումրիում տեղի ունեցած հանցագործությունները, սպանությունները, միջադեպերը, զինված հարձակումները։ Վարդան Ղուկասյանի, իսկ գյումրեցիների համար՝ Վարդանիկի ու ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թշնամանքն ու այդ հողի վրա «բոյերը» ևս մարդկանց հիշողությունից չի ջնջվել, որոնք առավելապես իրենց կուլմինացիային էին հասնում նախընտրական շրջանում։

Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին Գյումրին ասոցացվում էր կրիմինալ Չիկագոյի, Սիցիլիայի և նման քաղաքների հետ: Նման տպավորության ձևավորման գործում իր «անուրանալի» ավանդն ուներ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Ուշագրավ է, որ Վարդան Ղուկասյանն իր հարցազրույցի վերջում ինքն է սկսում թվարկել Գյումրիում սպանությունների դեպքերը։ «Մինչև էսօր 4 տղա է մահացել, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն տղերք են մահացել, քաղաքապետ, փոխքաղաքապետ են խփվել։ Այդ փամփուշտները իմ մարմնի մեջ են, մինչև էսօր 5 հատ փամփուշտ կա իմ մարմնի մեջ, մի 200 հատ էլ ասկոլկա և էդպես շարունակական»,- ասել է նա՝ չմանրամասնելով, թե դրանք ինչի արդյունքում, ինչի հետևանքով են եղել։

Իսկ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձը եղել էր 2007 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի մայրուղու՝ Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ: Կրակահերթի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից նրան ուղեկցող մեքենայի հինգ ուղևորներից երեքը տեղում մահացել էին, իսկ Վարդան Ղուկասյանը և քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և ենթարկվել վիրահատության: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ինքնաձիգի 77 պարկուճ, իսկ դիակների վրա հայտնաբերվել էր 14 գնդակ: Դրանից հետո մամուլում տարբեր վարկածներ շրջանառվեցին, որոնցից ամենահավանականը համարվում էր անձնական հաշվեհարդարը՝ կապված նախկինում տեղի ունեցած դեպքերի, սպանությունների հետ։ Իսկ դրանք, ինչպես արդեն նշեցինք, քիչ չեն։ 2005-ի գարնանը «Դուետ» սրճարանում Մայիս Կարապետյանի սպանությունը վերագրվում էր Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, որի ձեռամբ էլ նախորդ բոլոր տարիներին, մինչև վերջին տարիները կատարել են մի շարք հանցագործություններ։ Մայիս Կարապետյանի հանցագործությունն էլ էր նրա ձեռքի գործը, բայց կարճ ժամանակ անց Շիրակի մարզի դատախազությունը հանցավոր ճանաչեց Արա Մրյանին: Նույն թվականի ամռանը Ղուկասյանի եղբորը պատկանող «Օազիս» սրճարանում վեճ էր ծագել հայերի և ռուսական զորամասի սպաների միջև, ու Վարդան Ղուկասյանը երկու անգամ օդ էր կրակել: Քրեական գործ չէր հարուցվել: 2005-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղի ունեցող խժդժությունների դեպքում էլ միշտ շրջանառության մեջ է եղել Ղուկասյան ազգանունը:

2007 թվականի մայիսին Գյումրու Տերյան փողոցում, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանին պատկանող «Պեգաս» խանութից մի փոքր հեռու, Սպարտակ Ղուկասյանի և Արտաշես Սարգսյանի որդու` Ռուստամ Սարգսյանի միջև փոխհրաձգություն էր տեղի ունեցել: Օրը ցերեկով նրանք իրար վրա էին կրակել: Փոխհրաձգության հետևանքով տուժել էր Գյումրու Անի թաղամասի բնակիչ Ռոբերտ Սիմոնյանը: Մինչև հիմա գյումրեցիների մեջ այն վարկածն է տարածված, որ Սիմոնյանի մահվան իրական հանգամանքները չեն բացահայտվել:

2012-ի օգոստոսի 27-ին Գյումրիում կրկին կրակոցներ էին հնչել: «Գծի հետև» կոչվող թաղամասում իրար վրա են կրակել մի խումբ երիտասարդներ: Դեպքը, ըստ տարածված լուրերի, տեղի էր ունեցել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական հանդիպումից հետո, որը կազմակերպել են այդ թաղամասի թաղային հեղինակություն հանդիսացող մի խումբ երիտասարդներ, որոնք նախկինում սերտ կապերի մեջ են եղել Վարդան Ղուկասյանի որդու հետ:

Քաղաքապետի որդին էլ՝ Սպարտակ Ղուկասյանը, իր մտերիմների հետ «Գծի հետև» էր գնացել այդ տղաների հետ «հաշիվ մաքրելու» նպատակով, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։ Դրանից հետո քաղաքապետի որդին դիմել էր փախուստի։ Բայց կարճ ժամանակ անց, նույն թվականին արդեն ընտրություններից հետո, երբ Սամվել Բալասանյանը ընտրվել էր, Սպարտակ Ղուկասյանը կրակոցներ էր արձակել Սամվել Բալասանյանի տան ուղղությամբ՝ հայտարարելով, որ նա չի վայելելու։
2012 թ. օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի էր ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ, ծեծի էին ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել: Նախաքննության ունեցած տվյալներով` վիճաբանությանը մասնակցել էր Սպարտակ Ղուկասյանը։

2013-ի ապրիլին էլ ցերեկը Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկում կրակոցներ էին հնչել: Դրանց հետևանքով զոհվել էր Արտյոմ Կարապետյանը, որը հայտնի է Շեկո մականունով: Եվս մեկը` Քավոր Հարութ մականունով հայտնի Հարություն Խաչատրյանը վիրավորվել էր։ Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված նախաքննության ժամանակ ոստիկանության Գյումրիի բաժին բերման էին ենթարկել Վարդան Ղուկասյանին, նրա որդուն` Սպարտակ Ղուկասյանին և երկու տասնյակից ավելի անձանց: Միջադեպի առնչությամբ, ինքնակամ ոստիկանություն էր ներկայացել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Վահե Ղուկասյանը։ Արյունալի այս միջադեպը Գյումրիում համարում էին Վարդան Ղուկասյանի և Գյումրիից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի միջև եղած թշնամության հերթական դրսևորում: Վիրավորում ստացած Հարություն Խաչատրյանը Գրիգորյանի ընտանիքի կնքահայրն էր:

Ղուկասյանի և Գրիգորյանի հարաբերությունները լարվեցին 2008-ի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Գրիգորյանն իր թեկնածությունն առաջադրեց Գյումրին մոտ 13 տարի ղեկավարած Ղուկասյանի դեմ: Այս երկու գերդաստանների, նրանց թաղերի՝ Արցախ և Սլաբոդկա, նաև նրանց համակիրների միջև պարբերաբար գրանցվում էին միջադեպեր, որոնց մեծ մասը ավարտվում էր կրակոցներով, կամ ծեծկռտուքով: Իսկ Վարդան Ղուկասյանը երեկ ասում էր, թե իր պաշտոնավարման ժամանակ «թաղերը իրար հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել»։

Ղուկասյանների անվան հետ կապված աղմկահարույց հաջորդ դեպքը Ղուկասյանի փեսայի սպանության դեպքն էր։

Սպանություններից բացի, բազմաթիվ այլ միջադեպեր են եղել, հնչել են կրակոցներ, որոնք նախորդ իշխանության ժամանակ անհետևանք են մնացել։ Առհասարակ, իրավապահ մարմինները այդ տարիներին աշխատում էին հենց նրանց օգտին։ Ցանկացած սպանության, կրակոցի գործով Ղուկասյանները կանչվում էին հարցաքննության, բայց, ի վերջո, այլ անձ էր ենթարկվում պատասխանատվության, եթե, իհարկե, ենթարկվում էր։

Բացի կրիմինալի հետ առնչություններից, Ղուկասյանները նաև իրենցով էին արել Գյումրիում գտնվող ամեն ինչ՝ բիզնես, խանութ։ Ամեն ինչ նրանցն էր և հիմա էլ նրանց է պատկանում։ ԱԺ նախկին պատգամավոր, հանգուցյալ Մանուկ Գասպարյանը մի անգամ մամուլին ասել էր, որ «Գյումրիի ունեցվածքի 70-80 տոկոսը գտնվում է Ղուկասյանների ընտանիքի մոտ»: Մամուլում գրվել է նաև, որ Վարդան Ղուկասյանին են պատկանում Գյումրու բոլոր երթուղային գծերը, Շիրակացու փողոցի գրեթե բոլոր խանութները և առևտրի կետերը, բազմաթիվ բենզալցակայաններ: Այսինքն՝ Վարդան Ղուկասյանը այդ տարիներին Գյումրու թիվ մեկ դերակատարն էր ոչ միայն որպես քաղաքապետ, այլև որպես «ռազբորկաներին» առնչվող անձ և քաղաքի առաջին բիզնեսմեն:

Ինչ վերաբերում է գյումրեցուն, բնավ այնպես չէր, ինչպես երեկ ներկայացրեց Ղուկասյանը, թե իբր «իր օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել և շատ հարգանք են ունեցել»։

Իրականում գումրեցիները այնքան էին զզվել ու հոգնել այդ վախի ու կրիմինալի մթնոլորտից, որ մեկ անգամ 2012 թվականին նույն գյումրեցիները բաց նամակով դիմել էին այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին և խնդրել իրենց ազատել Վարդանիկից՝ պատճառաբանելով, որ նա չարիք է դարձել գյումրեցիների համար:

Հուսով ենք, որ այս հրապարակումը կթարմացնի Վարդան Ղուկասյանի հիշողությունը, և նա հաջորդիվ իր պաշտոնավարման տարիները հիշելիս և դրանց գնահատական տալիս ավելի օբյեկտիվ կգտնվի և հեքիաթներ չի պատմի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում