Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Երևան-Կիև հարաբերությունները փչացել են 2014-ին. Բաբուխանյանը նույնիսկ իր «պոդյեզդը» չի ներկայացնում, ուր մնաց՝ Ղրիմում ՀՀ ներկայացնի

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հորդորում է Հայաստանի քաղաքացիներին պահպանել «ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը»։ Դեսպանատունը տարածած հայտարարությամբ հիշեցնում է, որ օկուպացված տարածքներ մուտք գործելու կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն՝ նախատեսված Ուկրաինայի օրենսդրությամբ: Նշվում է, որ Ղրիմի տարածք հերթական անգամ ապօրինի այց են կատարել մի խումբ Հայաստանի քաղաքացիներ: «Այս խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ չէ, որ խախտում է ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելությունների վերաբերյալ ուկրաինական օրենսդրությունը»,- ասված է հայտարարությունում:

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան գործերի ժամանակավոր հանձնակատար Դենիս Ավտանոմովը «Ազատության» հետ զրույցում մանրամասնել է՝ նկատի են ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանին․ «Նա մշտապես այցելում է Ղրիմի Ինքնավար Հանրապետություն՝ խախտելով Ուկրաինայի օրենսդրությունը և այնտեղ որոշակի հայտարարություններ է անում»: Ղրիմում տեղի ունեցած հանդիպումների և դրան հաջորդած քննարկումների ժամանակ Բաբուխանյանը հայտարարել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է լինի առաջնային:

Այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը. «Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված»,- ասել է Աննա Նաղդալյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ խնդիրը պարզ է, տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիա, և որպեսզի Հայաստանի ու Ուկրաինայի միջև խնդիրներ չառաջանան, պաշտոնական Երևանը Կիևին շրջանցող հարաբերություններ չպետք է ունենա Ղրիմի հետ։ «Բայց տվյալ դեպքում պաշտոնական շփում չի եղել, Հայկ Բաբուխանյանը նույնիսկ իր «պոդյեզդը» չի ներկայացնում, ուր մնաց՝ Հայաստանը ներկայացնի։ Պարզապես, քանի որ որոշ լրատվամիջոցներ դրանից սարքել են պատմություն, Ուկրաինայի դեսպանատունը հայտարարությամբ է հանդես եկել։ Մեր արտգործնախարարությունն էլ վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային պարտավորություններին ու նշել, որ Հայաստանը չի կարող սահմանափակել տեղաշարժման ազատությունը, բայց դրա հետևանքները արդեն ազատ տեղաշարժվողների վրա է մնում։ Եթե Ղրիմ են այցելել, ապա Ուկրաինա այցելելուց կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։ Սրա մասին է և՛ Ուկրաինայի դեսպանատան հայտարարությունը, և՛ մեր արտգործնախարարության պատասխան հայտարարությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանը կարծում է, որ Հայաստանը չպետք է Ղրիմ այցելելու արգելք մտցնի, բայցև պետք է զգուշացնի դրա հետևանքները. «Ղրիմ այցելողներն էլ պետք է հասկանան, որ դրանից հետո Ուկրաինա չեն կարող այցելել։ Ես չեմ կարծում, որ Հայկ Բաբուխանյանն այնքան կա, որ կարողանա հետք թողնել հայ-ուկրաինական հարաբերություններում և, մասնավորապես, երկկողմ հարաբերություններում»։

Ըստ քաղաքագետի՝ 2014 թվականին պաշտոնական Երևանը արդեն փչացրել է Կիևի հետ հարաբերությունները։ «Եվ այդ փչացմանը սա ո՛չ որևէ բան ավելացրել է, ո՛չ էլ պակասեցրել։ Հիմա պետք է առաջ նայենք ու նորովի կառուցենք հարաբերությունները պաշտոնական Կիևի հետ։ Դրա համար կա և՛ հնարավորություն, և՛ քաղաքական կամք, ինչպես նաև շահերի փոխադարձ համընկնում Հայաստանի և Ուկրաինայի միջև»,- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում