Friday, 19 04 2024
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը

Վանոյի նամակում նույնպես շոշափվում է Վազգեն Մանուկյանի անունը. նա պարտավոր է լուրջ բացատրություններ տալ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր հայտարարել է Հանրային խորհրդից դուրս գալու մասին. նա նամակ է հղել հանրային խորհրդի անդամներին՝ հայտնելով, որ իր գործունեությունը ՀԽ-ում անիմաստ է համարում և դուրս է գալիս այդ կառույցից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ, ՀԽ անդամ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ Վազգեն Մանուկյանի հրաժարականն սպասելի էր. «Դա պայմանավորված էր նրանով, որ Վազգեն Մանուկյանին (լինելով Հանրային խորհրդի նախագահ, ում վերանշանակել էր վարչապետը) ակնհայտորեն դուր չէր գալիս այն գործառույթների դաշտը, որն ապահովում են Հանրային խորհրդի մասին օրենքը, Հանրային խորհրդի կանոնադրությունը: Նոյեմբերի 7-ի նիստին նա բաց տեքստով շարադրեց իր պատկերացումները ՀԽ-ի մասին, ակնհայտ էր, որ այն, ինչ ներկայացրեց, գրված չէ օրենքում և կանոնադրության մեջ: Մինչ այդ նա բացահայտ չէր դարձնում իր քաղաքական շահագրգռություները:

Վազգեն Մանուկյանի ցանկությունը մեկն էր՝ Հանրային խորհուրդը դառնա քաղաքական հարթակ իր քաղաքական գործունեության համար: Վազգեն Մանուկյանն ասաց, որ իր առաքելությունը տեսնում է քաղաքական ընդդիմության դերում: Բայց Հանրային խորհուրդը այդ հարթակը չէ:

Հնարային խորհուրդը կառավարության խորհրդատուն է, ոչ թե ընդդիմախոսը: Օրենքը թույլ է տալիս, որ ամեն մի կառավարություն ձևավորի իր Հանրային խորհուրդը»:

Այսօր հրապարակվել է Վանո Սիրադեղյանի հայտնի նամակը Հոկտեմբերի 27-ից առաջ՝ ուղղված Վազգեն Սարգսյանին, և այնտեղ շատ է հիշատակվում նաև Վազգեն Մանուկյանի անունը: Ստեփան Սաֆարյանը, անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց, որ երբ նամակը հրապարակվեց 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, կային կասկածներ՝ արդյոք ինքն է նամակի հեղինակը, որովհետև նա արդեն փախուստի մեջ էր: «Բայց ես գիտեի, որ այդ տողերը Վանո Սիրադեղյանի տողերն էին, քանի որ ես անձամբ էի այդ ամենը լսել նրանից Վահան Խորխոռունու հուղարկավորության օրը: Ես ավելի ալեկոծված երբևիցե չէի տեսել Վանո Սիրադեղյանին, ձեռքերը դողում էին, նա ասաց. «Վազգեն Սարգսյանին տեսա, ասացի՝ քո երկու ձեռքերը կտրված են, այժմ քո վիզը կտրելու ժամանակն է գալու, եթե չսթափվես… Եվ այս նամակում նույնպես չարագուշակ կանխատեսում կար արված Վ. Սարգսյանի ապագայի մասին, գրված է նույն ոճով… Եթե Վանո Սիրադեղյանի նամակում շոշափվում է Վազգեն Մանուկյանի անունը, և Նաիրի Հունանյանը նույնպես հնչեցրել է նրա անունը՝ մանրամասներ պատմելով, որ հանցագործությունից առաջ հանդիպել է նրա հետ, Վազգեն Մանուկյանը պարտավոր է շատ լուրջ բացատրություններ տալ հասարակությանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում