Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Մեր պայքարը քաղաքական չէ. Արծրուն Ավագյանը՝ դասադուլի և ռուսաց լեզուն երկրորդ պետական լեզու հռչակելուն կողմ լինելու մասին

Երևանի պետական համալսարանի  Հայ բանասիրության  և  պատմության ֆակուլտետների դասախոսները՝ նոյեմբերի 13-ին մեկօրյա գործադուլ էին հայտարարել՝ ընդդեմ Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները հայեցողական դարձնելու ԿԳՄՍ նախարարության հայտնի օրինագծի։ Այս կերպ այդ ֆակուլտետների դասախոսները փորձել են իրենց աջակցությունը հայտնել արդեն մեկ շաբաթից ավել դասադուլներ իրականացնող ուսանողներին։

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի խոսքերով՝ սա պրոֆեսորադասախոսական կազմի կողմից մեկօրյա նախազգուշացնող գործադուլ էր՝ որպես միաբանության քայլ։

«Այս ֆակուլտետների դասախոսական կազմը՝ դեկանների գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացրել, ընդունել ենք նաև հայտարարության տեքստ, որի  տակ ստորագրել  են  գործադուլ իրականացնող  դասախոսները։

Ես  բոլորովին նորմալ չեմ համարում, որ խաթարվում են դասապրոցեսները և ինքս էլ բազմիցս  հայտարարել եմ, որ դեմ եմ դասադուլներին, սակայն մյուս կողմից էլ գտնում եմ, որ ուսանողներն իրավունք ունեն իրենց կամքն արտահայտելու, բայց լավ կլիներ, որ այդ կամքն արտահայտեին դասերից դուրս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արծրուն Ավագյանը։

Վերջինիս  տեղեկացմամբ՝ իրենց ֆակուլտետի երեք դասախոս չի միացել գործադուլին  և  չեն  ստորագրել հայտարարության տեքստի ներքո։

Սրանից զատ, նշենք , որ գործադուլին չեն միացել նաև ԵՊՀ մշակութաբանության ֆակուլտետի  դասախոսները։ Այս  կապակցությամբ Արծրուն Ավագյանը հրաժարվեց  մեկնաբանություն տալ՝ ասելով, որ սա այդ դասախոսների անձնական որոշումն է և որևէ բան չեն կարող պարտադրել։

Դեկանի պնդմամբ՝ իրենց պայքարը  քաղաքական  բնույթ չի կրում և իրենք պարզապես դեմ են արտահայտվում այդ առարկաները ուսուցման պարտադիր ցանկից հանելուն։

«Մենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը չենք պահանջում, մեր պայքարը  ո´չ քաղաքական է, ո´չ էլ անձնավորված, իսկ ինչ վերաբերում է այդ ցույցերին ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցությանը, ապա ոչ մեկին չենք կարող արգելել»,-ընդգծեց Արծրուն  Ավագյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում