Բրիտանական փոփ երգիչ Ռոբի Ուիլյամսը հայտարարել է, որ 13 տարի է, ինչ չի օգտագործում բջջային հեռախոս: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
«Ես 2006 թվականից հեռախոս չեմ ունեցել: Ես միշտ օգտագործում եմ իմ նոութբուքը, միշտ Wi-Fi մուտք ունեմ»,- բացատրել է երգիչը:
Քննարկելով սոցիալական ցանցերը, նա նշել է, որ ինքը չունի դրանց գաղտնաբառերը, հակառակ դեպքում նրա «կարիերան ավարտին կհասներ»: Աստղի խոսքով՝ նրա համար այլ մարդիկ են հրապարակումներ անում: