Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Գևորգ Պետրոսյանը ԲՀԿ-ի Ժիրինովսկին է. այդ կուսակցությունը հայտնվել է անելանելի վիճակում

Ազգային ժողովում այսօր հարցուպատասխանի օր էր, մինչ այդ բավականին աշխույժ մթնոլորտում՝ քննարկվել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ներկայացրած նախագիծը. պատգամավորն առաջարկում է «Ընտանեկան օրենսդրության մասին» նախագծում փոփոխություն կատարել, որպեսզի արգելվի միասեռական և սեռափոխված անձանց երեխա որդեգրելը: Քննարկման ընթացքում խնդրի ակունքները հասել են ընդհուպ մինչև Պապ թագավորին:

«Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը, վերլուծաբաններ Կարպիս Փաշոյանը և Հակոբ Բադալյանը:

«Օրենսդրական նախաձեռնությունները պետք է անհրաժեշտությունից ելնելով լինեն, ոչ թե քանակ ապահովելու համար»,- նշեց Տ. Ուլիխանյանը: Նրա դիտարկմամբ՝ ԲՀԿ-ի գործողություններն ուղղված են իրենց քաղաքական բովանդակության բացակայությունն ինչ-որ բաներով լցնելուն:

Կարպիս Փաշոյանի խոսքով՝ Պապ թագավորի թեման նույնասեռականության համատեքստում քննարկելը դիլետանտություն է: Վերլուծաբանի դիտարկմամբ՝ ըստ էության, Գևորգ Պետրոսյանը անվճար զբաղվում է նույնասեռականության պրոպագանդայով. «Եթե տաբու թեմաների մասին շատ է խոսվում, դրանք մաշվելու, ականջին սովոր դառնալու հատկություն ունեն… Այդպիսի թեմաները անհատական նախաձեռնությամբ չեն քննարկվում, այլ կոնկրետ ուժերի որոշմամբ: Ընտրել են հատուկ թեմաներ և փորձում են քայքայիչ գաղափարախոսության միջոցով ամրապնդվել ընդդիմադիր դաշտում և աստիճանաբար հեղինակազրկել իշխանությանը»:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ. «Գևորգ Պետրոսյանը ԲՀԿ Ժիրինովսկին է. մի ֆիգուր, որի անձնական մոտեցումների միջոցով արտահայտվում են մտքեր, որոնք խմբակցության մյուս անդամները չեն ասում, տեսանք, որ Ծառուկյանը սատարեց, բայց այդ մտքերն արտահայտելը վերապահված է Գ.Պետրոսյանին: Այս թեմաները շահարկելով՝ փորձ է արվում ինչ-որ միավորներ հավաքել ընդդիմադիր դաշտում: ԲՀԿ-ի համար լուրջ խնդիր է՝ գտնել սեփական տեղը նոր քաղաքական իրավիճակում… այդ կուսակցությունն անելանելի վիճակում է»:

Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը Հանրային խորհրդից դուրս գալու մասին. նա նամակ է հղել հանրային խորհրդի անդամներին՝ հայտնելով, որ իր գործունեությունը ՀԽ-ում անիմաստ է համարում և դուրս է գալիս այդ կառույցից, ինչ մասին գրավոր տեղեկացրել է կառավարությանը:

 

Մանրամասն տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում